Արտառոց դեպք «Դատապարտյալների հիվանդանոց»-ում․ դատապարտյալը հայտնել է, որ մեկ այլ դատապարտյալ իջեցրել է իր շալվարը և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվող դատապարտյալներից մեկի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այնտեղ պահվող դատապարտյալը հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին մեկ այլ դատապարտյալ հիվանդասենյակում բռնել է իր ձեռքերը, իջեցրել շալվարը և իր կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև կասկածներ, որ հնարավոր է՝ դատապարտյալը գույները խտացրել է։