Երևան, 16.Մայիս.2024, 00:00 |
Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ... Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթա... Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմ... Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնա... Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարած... Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշմա... Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կո... Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խո... Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրնե... ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ... Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր ... Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ... Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությո... Ադրբեջանի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդան... ԱԱԾ-ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներ... Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությ... Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի... Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենց... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակց... Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղա... Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ... Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզն... Միջազգային սուրհանդակային առաքանուց «ամֆետամի... Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնու... Պուտինը պետական ​​այցով ժամանել է Չինաստան ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սենատի արտ... Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյ... Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փ... Կառավարության շենքի մոտից «կարմիրբերետավորներ... Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շա... Հրապարակվել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափո... Աստղագուշակ` մայիսի 16-ի համար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառ... Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումի... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայից ա... Այս պահին ոստիկանական ուժեր են կուտակված կառա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախ... ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել... Էլեկտրաէներգիայի անջատումներ մի շարք հասցեներ... Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած... Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել ... 24 ժամ ջուր չի լինելու «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթ... Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շա... Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրա... Գազ չի լինելու Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ» Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգ... Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի,... ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբա... Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ» Պարեկները քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերե... Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ... Դեսպան Ներսեսյանը ՄԹ խորհրդարանի պատգամավորին... Մբապեն հաջորդ մրցաշրջանում կլինի Մադրիդի «Ռեա... Հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգա... Ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տա... Ըմպանի բորբոքում, կոկորդի ցավ, ֆարինգիտ․ ինչ ... Ֆիցոն խիզախ և ոգով ուժեղ մարդ է․ ես հույս ուն... Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առող... Բժիշկները «կյանքին սպառնացող» են գնահատում մա... ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարե... Ե՞րբ են պատրաստվում տեղակայել սահմանապահներին... Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրու... Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն Ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնո... Հետախուզվում էր գույքը ոչնչացնելու կամ վնասել... Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստո... Ֆիցոյի վրա կրակել է 71-ամյա սլովակ գրող Յուրա... Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջ... Արդյո՞ք սրբազանին ողջագուրվելն Արյունաբանական... Ֆրանսիայի պատվիրակության հետ քննարկվել է Սիսի... Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից... Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Բագրատ... Կրթական համակարգի ամենակարևոր գործառույթը տաղ... Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրություն... Մենք խաղ անելու ժամանակ չունենք․ Բագրատ Սրբազ... Դու՛ք եք իրական գործոնը այս երկրում, ժողովու՛... Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալ... Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապ... Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդութ... Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել ... Միացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մ... Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս... Անվանական ծառատունկ՝ Հրազդանի անտառտնտեսությա... «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Հանդիման... Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշեր» միջ... Երթը այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում է Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Նիկոլ Փաշինյա... Բագրատ Սրբազանը այս պահին շարժվում է Սուրբ Ան... Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համա... Թմրանյութ ու տեխնիկա կալանավայր ուղարկելու ձա... Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ ... Մի խումբ ոստիկաններ շարժվում են դեպի Թումանյա... Ստամբուլի մետրոյում ռումբ է հայտնաբերվել Ֆորումի մասնակիցները նկարահանում են քաղաքացին...

ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ պարզաբանում

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է․

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին ցանկանում ենք ստորև անդրադառնալ իրավական տեսանկյունից․

Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։

Պատասխան - Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։

Պատասխան - ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:

Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։

Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել

Պատասխան - ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։

Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:

Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:

Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է

Պատասխան - Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:

Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու

Պատասխան - Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:

Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:

Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:

Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց»:

դիտվել է 266 անգամ

Այս թեմայով

Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ... Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթա... Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմ... Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնա... Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարած... Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշմա... Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կո... Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խո... Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրնե... ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ... Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր ... Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ... Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությո... Ադրբեջանի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդան... ԱԱԾ-ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներ... Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությ... Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի... Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենց... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակց... Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղա... Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ... Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզն... Միջազգային սուրհանդակային առաքանուց «ամֆետամի... Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնու... Պուտինը պետական ​​այցով ժամանել է Չինաստան ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սենատի արտ... Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյ... Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փ... Կառավարության շենքի մոտից «կարմիրբերետավորներ... Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շա... Հրապարակվել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափո... Աստղագուշակ` մայիսի 16-ի համար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառ... Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումի... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայից ա... Այս պահին ոստիկանական ուժեր են կուտակված կառա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախ... ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել... Էլեկտրաէներգիայի անջատումներ մի շարք հասցեներ... Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած... Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել ... 24 ժամ ջուր չի լինելու «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթ... Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շա... Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրա... Գազ չի լինելու Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ» Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգ... Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի,... ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբա... Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ» Պարեկները քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերե... Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ... Դեսպան Ներսեսյանը ՄԹ խորհրդարանի պատգամավորին... Մբապեն հաջորդ մրցաշրջանում կլինի Մադրիդի «Ռեա... Հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգա... Ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տա... Ըմպանի բորբոքում, կոկորդի ցավ, ֆարինգիտ․ ինչ ... Ֆիցոն խիզախ և ոգով ուժեղ մարդ է․ ես հույս ուն... Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առող... Բժիշկները «կյանքին սպառնացող» են գնահատում մա... ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարե... Ե՞րբ են պատրաստվում տեղակայել սահմանապահներին... Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրու... Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն Ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնո... Հետախուզվում էր գույքը ոչնչացնելու կամ վնասել... Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստո... Ֆիցոյի վրա կրակել է 71-ամյա սլովակ գրող Յուրա... Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջ... Արդյո՞ք սրբազանին ողջագուրվելն Արյունաբանական... Ֆրանսիայի պատվիրակության հետ քննարկվել է Սիսի... Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից... Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Բագրատ... Կրթական համակարգի ամենակարևոր գործառույթը տաղ... Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրություն... Մենք խաղ անելու ժամանակ չունենք․ Բագրատ Սրբազ... Դու՛ք եք իրական գործոնը այս երկրում, ժողովու՛... Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալ... Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապ... Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդութ... Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել ... Միացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մ... Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս... Անվանական ծառատունկ՝ Հրազդանի անտառտնտեսությա... «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Հանդիման... Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշեր» միջ... Երթը այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում է Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Նիկոլ Փաշինյա... Բագրատ Սրբազանը այս պահին շարժվում է Սուրբ Ան... Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համա... Թմրանյութ ու տեխնիկա կալանավայր ուղարկելու ձա... Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ ... Մի խումբ ոստիկաններ շարժվում են դեպի Թումանյա... Ստամբուլի մետրոյում ռումբ է հայտնաբերվել Ֆորումի մասնակիցները նկարահանում են քաղաքացին...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan