Աբդեսլամի ցուցմունքները ոսկուց թանկ են. փաստաբան
Փարիզյան ահաբեկչությունների գործի գլխավոր կասկածյալի՝ Սալահ Աբդեսլամի փաստաբանը հայտնել է, որ իր մեղադրյալի ցուցմունքները «ոսկուց թանկ են» քննության համար: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
«Նա համագործակցում է քննության հետ և սկսել է օգտագործել իր լռելու իրավունքը»,- վստահեցրել է Սվեն Մարին:
Ի դեպ, նա հերքել է ԶԼՄ-ներում վերջրես տարածված այն տեղեկությունը, որ իր պատիժը մեղմելու համար Աբդելսամը համաձայնել է դառնալ ոստիկանների տեղեկության աղբյուրը և համագործակցել նրանց հետ:
Բելգիայում ծնված և ֆրանսիական քաղաքացիություն ստացած 26-ամյա Սալահ Աբդեսլամը համարվում է Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների կենդանի մնացած կազմակերպիչներից մեկը: Նա դարձել էր Եվրոպայում ամենաորոնվող քաղաքացին: