Հարավային Օսեթիայի անկախության օրը կփակվի Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման տոնակատարության ընթացքում կփակվի Վրաստանի հետ սահմանը: Այդ մասին հայտնել է ИА Рес» գործակալությունը՝ հղում անելով Պետական անվտանգության կոմիտեին: Գրում է Gazeta.ru-ն:
Սահմանի հատման արգելքը կգործի օգոստոսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում:
Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցներն ընդգծել են, որ նման որոշում կայացվել է տոնակատարությունների անցկացման ընթացքում հանրապետությունում անվտանգության կանոննների խստացման նկատառումներից ելնելով: