Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանից ժամանած աշակերտներին և ուսանողներին
Մայիսի 6-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը դեսպանությունում ընդունեց Ֆրանսիայի քաղաքական գիտությունների համալսարանի Ստրասբուրգի մասնաճյուղի «Ստրասբուրգ-դիվանագիտություն» ասոցիացիայի, «Ֆրանսիայի դիվանագիտական ֆեդերացիա» և ՄԱԿ-ի երևանյան մոդել (Yeremun) կազմակերպությունների համագործակցության արդյունքում ճանաչողական այցով Ֆրանսիայում գտնվող և Հայաստանի տարբեր բուհեր և դպրոցներ ներկայացնող ուսանողներին և աշակերտներին։
Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը նրանց ներկայացրեց հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների պատմությունը, երկու երկրների միջև տարբեր ուղղություններով խորացող համագործակցությունը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության գործունեությունը։ Հայաստանի դեսպանն ուսանողների և աշակերտների հետ զրուցեց նաև վերջիններիս մասնագիտական հետաքրքրությունների մասին և պատասխանեց նրանց հարցերին։
Ֆրանսիայի այցի ընթացքում հայ ուսանողներն ու աշակերտները մասնակցելու են Ֆրանսիայի քաղաքական գիտությունների համալսարանի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի մոդել» խաղ-վեհաժողովին, ինչպես նաև՝ այցելու են Եվրախորհրդարան, Եվրոպայի խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ, Ֆրանսիայի Սենատ և Ազգային ժողով, պատմական և մշակութային հաստատություններ։