Մարտի 13-ից մինչ այսօր Դոնեցկում գրանցվել է 950 զոհ և 1748 վիրավոր
Մարտի 13-ից սկսած ռազմական գործողությունների հետևանքով Դոնեցկի մարզում 951 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 1748 մարդ՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով շրջանի պետական ադմինիստրացիայի առողջապահության դեպարտամենտը: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջին օրերի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով Դոնեցկում 34 բնակիչ է զոհվել, իսկ 29-ը՝ տարբեր ծանրության վնասվածքներ ստացել: