Երևան, 17.Մայիս.2024, 00:00 |
Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 500... Որքան է Բրիթնի Սփիրսը վաստակել անցած տարի Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտ... Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պա... ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵՀ պաշտոնյան քննարկել են ... Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի ... Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությու... ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ... Քիմ Քարդաշյանը կրկնել է Պամելա Անդերսոնի խորհ... ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժո... ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների... Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփա... Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չո... Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր... Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վեր... Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությո... Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովութ... Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմ... Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ... Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ... Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատ... ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է ... Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել է 2 մեքե... Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավե... Կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Ծնվել է Մարիա Չանդիրյանի և Գագիկ Գրիգորյանի դ... Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հա... Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղ... Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բ... Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթեն... Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքու... Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավ... ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհ... ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄՄԿ գլխա... Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ... Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռ... Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյա... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփ... ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայա... Հայաստանում սունկից այս տարի թունավորվել է 8 ... Քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (տ... Կիրանցում ապօրինաբար հանձնվում են տներ, հողամ... Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին ... Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ... Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտութ... Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հար... Ալիևը բարձր է գնահատել Բելառուսի հետ փոխվստահ... Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճ... Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հ... Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակ... Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուր... Ոստիկանությունը Կիրանցում ժամանակ տվեց քաղաքա... Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշո... Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդար... Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյ... ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պա... Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լ... Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբե... Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհ... Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ... Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթա... Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմ... Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնա... Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարած... Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշմա... Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կո... Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խո... Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրնե... ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ... Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր ... Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ... Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությո... Ադրբեջանի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդան... ԱԱԾ-ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներ... Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությ... Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի... Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենց... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակց... Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղա... Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ... Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզն... Միջազգային սուրհանդակային առաքանուց «ամֆետամի... Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնու... Պուտինը պետական ​​այցով ժամանել է Չինաստան ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սենատի արտ... Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյ... Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փ... Կառավարության շենքի մոտից «կարմիրբերետավորներ... Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շա... Հրապարակվել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափո... Աստղագուշակ` մայիսի 16-ի համար

Հենրիխ Մխիթարյան. Չէ´, ես ոչ մի սոցցանցում չկամ

Ստորև ներկայացնում ենք երիտասարդ հայ ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը  «Ե՞ս Yes!»–ի հատուկ թողարկման համար:

 

Հենրիխ Մխիթարյանով հպարտանալու առիթ մենք մեկ անգամ չէ, որ ունեցել ենք: Երիտասարդ հայ ֆուտբոլիստը հստակ քայլերով առաջ է գնում և ավելի ու ավելի կայուն դիրք գրավում ֆուտբոլում: Վերջին շրջանում նրան հաճախ է անդրադառնում նաև եվրոպական մամուլը: Ըստ մի շարք հրապարակումների' Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված են նաև եվրոպական անվանի ակումբները:


Այս տարի Հենրիխի տարին է ըստ հորոսկոպի: Նա տարով օձ է: Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք «Ե՞ս Yes!»–ի հատուկ թողարկման համար:

- Հավատո՞ւմ ես աստղագուշական տեսություներին:

- Ո´չ, չեմ հավատում, քանի որ յուրաքանչյուր մարդու ճակատագիր որոշված է, և միայն ինքը կարող է իր ճակատագրին տեր լինել: Թե աստղագուշակն ամեն օր ինչ կպատմի, կարևոր չէ:

- Առհասարակ նախընտրում ես Նոր տարին ընտանիքի՞, թե՞ ընկերների հետ դիմավորել:
- Ամանորն ընտանեկան տոն է, և կարծում եմ' այն պետք է ընտանիքի անդամների հետ դիմավորել:

- Ինչպե՞ս է անցնում առօրյադ, երբ Հայաստանում ես լինում և ինչպիսի՞ն է այն Ուկրաինայում:
- Հայաստանում ընկերներիս հետ լինելու ժամանակ ավելի շատ եմ ունենում: Դոնեցկում ավելի շատ պարապմունքներով եմ զբաղված: Քանի որ ժամանակը շատ քիչ է, փորձում եմ ավելի շատ կենտրոնանալ պարապմունքներիս վրա:

- Ինչպիսի՞ն պետք է լինեն ընկերներդ: Ունե՞ս չափորոշիչներ «ընկեր» կոչման համար:
- Ինձ համար ընկերներն «ինչպիսին» չեն լինում, ընկերը լինում է էնպիսին, որ ոչինչ չես կարող փոխել նրա մեջ, բայց նա ընկերդ է: Եթե ինքը դեպի վատն է փոխվում, ուրեմն էլ չի կարող քեզ ընկեր լինել: Ես արդեն ունեմ իմ ընկերական շրջապատը: Ընկերն ավելի շատ մանկուց է լինում: Այս տարիքում նոր ընկերներ ձեռք բերելը քիչ հավանական է:

- Կա՞ բնավորության մի գիծ, որն ընդհանուր է բոլոր ընկերներիդ մեջ, ու գուցե հենց դա է ձեզ կապում:
- Այո, մենք ունենք այդ գիծը' ազնվությունը, դրա համար էլ մինչև հիմա ընկերություն ենք անում: Մենք ազնիվ ենք միմյանց հանդեպ:

- Տեղյակ եմ, որ նախասիրություններիցդ մեկը կարդալն է: Ակտիվ պարապմունքերի տեմպի մեջ հասցնո՞ւմ ես կարդալ:
- Չեմ կարող ասել, որ օրվա ընթացքում 30-40 էջ կարդում եմ, բայց երբ ժամանակ եմ ունենում, ընթերցում եմ:

- Էլ ի՞նչ նախասիրություններ ունես:
- Նախասիրություններով զբաղվելու ժամանակ առհասարակ չեմ ունենում, բայց երբ ժամանակս թույլ է տալիս, փորձում եմ հաճելի երեկո անցկացնել:

- Իսկ ինչպիսի՞ երեկոն է քեզ համար հաճելի:
- Կարելի է ընկերների հետ հաճելի երեկո անցկացնել' գնալով բոուլինգ, բիլիարդ խաղալու կամ շատ հանգիստ երեկո ունենալու: Անպայման չէ ինչ-որ ակտիվ զբաղմունք ունենալ, որ երեկոն հաճելի լինի, կարող ենք ընկերներով նստել և ուղղակի զրուցել ինչ-որ հետաքրքիր թեմայի մասին:

- Ընտանիքիդ անդամներն անմիջական կապ ունեն ֆուտբոլի հետ: Հայրդ հայտնի և սիրված ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն էր, մայրդ' Մարինա Թաշչյանը, աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, քույրդ' Մոնիկան, աշխատում է ՈՒԵՖԱ-ում: Քո' ֆուտբոլիստ դառնալու որոշումն ինչպե՞ս կայացրիր:- Երբ հայրս ֆուտբոլ էր խաղում, մայրս դեռ չէր աշխատում, ես էլ փոքր էի: Այսինքն ընտանիքում «ֆուտբոլային» միայն հայրս էր: Տանը միայն նա է ֆուտբոլով զբաղվել ու, հետևելով նրան, մեջս ցանկություն առաջացավ, որ ես էլ ֆուտբոլիստ դառնամ: Էնպես չէր, որ ես ծնվել եմ, արդեն մայրս աշխատել է ֆեդերացիայում, ու տանը բոլորը «ֆուտբոլային» էին:

- Կուզեի՞ր' որդիդ էլ զբաղվեր ֆուտբոլով:

- Ես ավելի շատ կուզեմ, որ որդիս լավ մարդ մեծանա, հետո արդեն ֆուտբոլի մասին կմտածենք:

- Իսկ եթե դո՞ւստր ունենաս: Կա նաև աղջիկների հավաքական: Ինչպե՞ս ես վերաբերվում աղջիկների ֆուտբոլ խաղալուն: Կցանկանայի՞ր աղջիկդ ֆուտբոլով զբաղվեր:
- Չէ°, իմ կարծիքով' ֆուտբոլը կնոջ սպորտաձև չէ: Իհարկե, դա իմ կարծիքն է, կան շատ աղջիկներ, ովքեր սիրում են ֆուտբոլ ու զբաղվում են դրանով: Ես չեմ կարող քննադատել, դա նրանց ցանկությունն ու նպատակն է:

- Անձնական կյանքումդ նորություններ ունե՞ս:
- Չեմ ուզում խոսել այս մասին:

- Իսկ կա՞ որոշակի տարիք, որը ճիշտ ես համարում ընտանիք կազմելու համար:
- Չէ, չկա նման տարիք, ընտանիք պետք է կազմել, երբ գալիս է պահն ու ժամանակը:

- Ֆուտբոլիստի կարիերան կարճ կյանք ունի: Որպես ֆուտբոլիստ դրսևորվելու, կայանալու և անուն ձեռք բերելու համար քիչ ժամանակ կա: Ըստ քեզ' մինչև հիմա հասե՞լ ես այն ամենին, ինչը քեզ համար առաջնային և կարևոր էր:
- Ես հիմա չեմ կարող գնահատական տալ իմ կարիերային, քանի որ շատ քիչ ժամանակ է, ինչ ֆուտբոլային ասպարեզում եմ ու չեմ ուզում ժամանակից շուտ գնահատական տալ: Ավելի լավ է' սպասեմ կարիերայիս ավարտին. այն ժամանակ էլ գնահատական կտամ ու կասեմ' կարո՞ղ էի ավելի շատ ձեռքբերումներ ունենալ, թե՞ ոչ:

- Ի՞նչն է կարևոր ֆուտբոլում հաջողության հասնելու համար:
- Աշխատանքը, քանի որ միայն տաղանդը բավարար չէ ֆուտբոլիստ դառնալու համար:

- Ֆուտբոլում ի՞նչ ասել է տաղանդ: Մի՞թե ֆուտբոլիստ մարզումների և աշխատանքի արդյունքում չեն դառնում:
- Ցանկացած մարդ ունի տաղանդ և պետք է գտնի իր տաղանդն այն բնագավառում, որում ուժեղ է: Եթե ֆուտբոլիստն օժտված է ֆուտբոլային տաղանդով, միայն դրանով չի կարող առաջ գնալ, պիտի կարողանա տաղանդը համատեղել աշխատանքի և նվիրվածության հետ: Դա նույնն է, որ ինչ-որ նկարիչ լավ նկարի, բայց չգնա նկարչության: Ամեն մարդ պիտի կարողանա գտնել իր ճիշտ ուղին:

- Հայաստանի հավաքականը վերջին տարիներին մեծ առաջընթաց գրանցեց: Անկախ այն հանգամանքից' հաղթո՞ւմ է, թե՞ պարտվում, արժանի խաղ է խաղում: Դա առաջին հեթին մարզվածությա՞ն, թե՞ հոգեբանական պատնեշ հաղթահարելու արդյունք էր:
-Կարծում եմ' հոգեբանական խնդիր չկար, որ հաղթահարեին, ուղղակի ազգային հավաքականում սերնդափոխություն եղավ, և այն ֆուտբոլիստները, ովքեր ազգային հավաքականի ճամբարում են, նվիրված են ամբողջ հոգով և անկախ մրցակցից' կարողանում են ամեն ինչ անել, որպեսզի դրական արդյունքի հասնեն:

- Քո մասին հաճախ գրում է նաև միջազգային մամուլը: Ըստ որոշ հրապարակումների' քեզնով հետաքրքրված են նաև եվրոպական առաջատար ակումբները: Ունե՞ս հստակ առաջարկներ:
-Ես հիմա մամուլ չեմ կարդում, չգիտեմ' ով է հետաքրքրված: Ես ունեմ պայմանագիր և պատրաստվում եմ մինչև վերջ այն կատարել: Ես այդ մասին չեմ ուզում խոսել: Դա իմ խնդիրը չի:

- Դու միշտ աչքի ես ընկնում որպես լավ ֆուտբոլիստ և անընդհատ ուշադրության կենտրոնում ես: Արդյո՞ք դա ինչ-որ կերպ ազդում է խաղընկերներիդ տրամադրվածության վրա: Նրանց կողմից նախանձ զգո՞ւմ ես:
- Չեմ կարող ասել. եթե նախանձում են, ես չեմ իմանա այդ մասին: Ես ավելի շատ կենտրոնանում եմ իմ խաղի, պարապմունքների վրա, իսկ եթե ինչ-որ մեկն ինձ նախանձում է, դրանով ոչ թե ինձ է վատություն անում, այլ իրեն: Ինձ համար կարևոր է լավ խաղալն ու թիմին օգտակար լինելը:

- Ո՞րն է քո հաջողության գրավականը:
- Ես միայն իմ թիմակիցների շնորհիվ եմ հաջողության հասնում: Ամեն ինչ կախված է նրանից, թե թիմակիցներս որքանով են ինձ օգնում:

- Հայաստան-Իտալիա խաղից հետո մեծ աղմուկ բարձրացրեց այն հանգամանքը, որ հանդիսատեսը լքեց մարզադաշտը մինչ խաղի ավարտը: Ի՞նչ էիր զգում այդ պահին:
- Դա մարզադաշտը լքողների խնդիրն է: Ես ավելի շատ պետք է կենտրոնանամ իմ խաղի վրա, որ կարողանամ դրական արդյունքի հասնել, իսկ ով չի համբերում մինչև խաղի ավարտը, իր խնդիրն է: Ես ոչինչ չեմ կարող ասել: Մենք խաղում ենք այն մարդկանց համար, ովքեր հավատում են մեզ և մինչև վերջին րոպեն սպասում են, որ հաղթենք:

- Նման պահերի թևաթա՞փ ես լինում:
- Հնարավոր է, բայց ամեն մարդ յուրովի է մտածում, և ոչ ոքի չեմ կարող մեղադրել: Ես մինչև վերջին րոպեն մտածում եմ լավ խաղալու մասին:

- Սոցիալական ցանցերում քո անունով մի շարք էջեր կան: Դրանց դո՞ւ ես հետևում:
- Չէ´, ես ոչ մի սոցցանցում չկամ ու ոչ մեկի հետ կապ չեմ պաշտպանում այդ միջոցով: Ես ավելի շատ հեռախոսով եմ շփվում:

- Իսկ երկրպագուների՞դ հետ:
- Երկրպագուների հետ շփվում եմ միայն փողոցում, եթե ինչ-որ մեկը ցանկություն է հայտնում մոտենալու:

- Երբ Հայաստանում ես լինում, շա՞տ են մոտենում, «անհանգստացնում»:
- Նայած ժամանակ: Կախված է նրանից, թե ով կարող է հանդիպել փողոցում. եթե մոլի երկրպագուներ են, մոտենում են, ցանկանում նկարվել, բայց կան մարդիկ, ովքեր ամաչում են մոտենալ:

- Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ քեզ նյարդայնացնում է հայտնի լինելը: Ասենք' ուզում ես մենակ մնալ կամ ուղղակի քայլել փողոցով, բայց անընդհատ ուշադրության կենտրոնում ես:
- Երբ ուզում եմ միայնակ մնալ, տանից դուրս չեմ գալիս. եթե մարդն ինչ-որ բանի տրամադրություն կամ հավես չունի, բնականաբար, չի անում:

- Փաստորեն, փողոցում քայլելո ւ սովորություն չունե՞ս:
- Երբ արձակուրդում եմ, փորձում եմ ընկերներիս հետ քայլել, ինչ-որ տեղ գնալ, խոսել, զրուցել:

- Խոսքս միայնակ քայլելու մասին էր:
- Չէ´, հո գիժ չեմ, մենակ քայլեմ: Էս կյանքում ո՞վ է մենակ քայլում:

- Մտածո՞ւմ ես ապագայի մասին: Ինչպիսի՞ն ես այն պատկերացնում:
- Ես հեռավոր ապագայի մասին չեմ մտածում, ավելի շատ մտածում եմ վաղվա օրվա, ոչ թե 2-3 տարի հետոյի մասին: Մարդ պետք է ապրի այսօրվա ու վաղվա օրով:

- Երազանքներ ունե՞ս:
- Հա, շատ երազանքներ ու նպատակներ ունեմ, որոնք փորձում եմ իրականացնել քայլ առ քայլ: Մի նպատակին հասնելուն պես իմ առջև նոր նպատակ եմ դնում:

- Ինչի՞ մասին ես երազում:
- Կարծում եմ' դրանք շատ անձնական են, ու չեմ ուզում բարձրաձայնել դրանց մասին: Պետք է հասնել նպատակին, հետո միայն խոսել դրա մասին:

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.esyes.am/news/article/view/5/5653/
դիտվել է 48286 անգամ
Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 500... Որքան է Բրիթնի Սփիրսը վաստակել անցած տարի Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտ... Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պա... ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵՀ պաշտոնյան քննարկել են ... Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի ... Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությու... ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ... Քիմ Քարդաշյանը կրկնել է Պամելա Անդերսոնի խորհ... ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժո... ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների... Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփա... Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չո... Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր... Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վեր... Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությո... Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովութ... Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմ... Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ... Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ... Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատ... ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է ... Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել է 2 մեքե... Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավե... Կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Ծնվել է Մարիա Չանդիրյանի և Գագիկ Գրիգորյանի դ... Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հա... Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղ... Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բ... Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթեն... Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքու... Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավ... ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհ... ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄՄԿ գլխա... Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ... Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռ... Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյա... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփ... ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայա... Հայաստանում սունկից այս տարի թունավորվել է 8 ... Քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (տ... Կիրանցում ապօրինաբար հանձնվում են տներ, հողամ... Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին ... Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ... Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտութ... Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հար... Ալիևը բարձր է գնահատել Բելառուսի հետ փոխվստահ... Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճ... Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հ... Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակ... Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուր... Ոստիկանությունը Կիրանցում ժամանակ տվեց քաղաքա... Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշո... Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդար... Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյ... ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պա... Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լ... Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբե... Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհ... Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ... Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթա... Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմ... Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնա... Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարած... Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշմա... Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կո... Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խո... Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրնե... ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ... Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր ... Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ... Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությո... Ադրբեջանի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդան... ԱԱԾ-ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներ... Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությ... Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի... Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենց... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակց... Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղա... Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ... Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզն... Միջազգային սուրհանդակային առաքանուց «ամֆետամի... Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնու... Պուտինը պետական ​​այցով ժամանել է Չինաստան ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սենատի արտ... Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյ... Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փ... Կառավարության շենքի մոտից «կարմիրբերետավորներ... Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շա... Հրապարակվել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափո... Աստղագուշակ` մայիսի 16-ի համար
Ամենաընթերցվածը
website by Sargssyan