Ավստրալիայում Զիմբաբվեի դեսպանը քաղաքական ապաստան է խնդրել
Կանբերայում Զիմբաբվեի դեսպան Ջակիլին Սվամբիլան խնդրել է իրեն քաղաքական ապաստան տրամադրել: Այս մասին գրում է The Canberra Times-ը:
Ինչպես հստակեցրել է Ջակլինը, իր լիազորությունները սպառվում են դեկտեմբերի 31-ին, որից հետո նա ստիպված է մեկնել Զիմբաբվե:
Դիվանագետը նշել է, որ իրեն անվտանգ չի զգում իր երկրում և ցանկանում է մնալ Ավստրալիայում:
Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները քննադատել էին Մուգաբեի ռեժիմը մարդու իրավունքների խախտման ու ընտրությունների կեղծման համար: