Ադրբեջանը պարտավորությունները չկատարելով՝ խախտում է կոնվենցիոն պարտավորությունները. Մարուքյան
![](/timthumb.php?src=disc/17-07-23/9ec050aca6edb996937434dfc89e4333.jpg&w=450)
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ պարտավորությունների չկատարմանը:
«Ադրբեջանն իր պարտավորությունները չկատարելով՝ խախտում է կոնվենցիոն պարտավորությունները և խաթարում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում: