Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում
Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու մարզադաշտի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ГАЗель» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդների ինքնությունը:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: