Ինչպես կարելի է բարելավել գիշերային քնի որակը
Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ վարժությունն օգնում է մեծացնել խոր քնի տևողությունը, որն անհրաժեշտ է ուղեղի հյուսվածքի վերականգնման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 82 երիտասարդ կամավոր։ Նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակին և գիշերային հանգստի տևողությանը հետևելու համար փորձարկվողներին հանձնարարվել է դաստակներին կրել հատուկ թևնոցներ, որոնք գրանցում էին տարածության շարժումները և սրտի զարկերը:
Ուսումնասիրությունն ավարտելուց և տվյալները վերլուծելուց հետո գիտնականները հասկացել են, որ ցածր ինտենսիվության, միջին ինտենսիվության և բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվության տեսակները դրական ազդեցություն են ունենում քնի որակի վրա, երբ դրանք կատարվում են ավելի բարձր ծավալով: Մասնավորապես, կանոնավոր վարժությունները նպաստել են խորը քնի փուլի տևողության ավելացմանը, փոխանցում է Shantnews-ը։