Շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել
Այսօր՝ մարտի 16-ին, 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ երիտասարդ աղջկա դի։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք, պարզվում է։
Մահացածը շենքի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Մ.-ն է, ով վայր է ընկել 10-րդ հարկից։