Վարորդի ինքնազգացողությունը վատացել է և ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը․ 60-ամյա տղամարդը մահացել է
Մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Հրաչյա Ա.-ն, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, Արմավիրի քաղաքի 110 թաղամասով ընթանալիս բախվել է 224 տան դիմաց գտնվող բետոնե սյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչ էլ դարձել է մահվան ու վթարի պատճառ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ եղել են վարորդի կինն ու դուստրը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։