Գիտնականները պարզել են, թե ինչպիսի եղանակն է մեծացնում ինսուլտի վտանգը
Բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությունը կապված է սուր իշեմիկ ինսուլտի ռիսկի բարձրացման հետ: Դա ցույց է տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Վերլուծությանը մասնակցել է Չինաստանից սուր իշեմիկ (թրոմբոցի հետևանքով առաջացած) ինսուլտով 82 հազար հիվանդ։ Տվյալները հավաքագրվել են 2019-2021 թվականներին։ Գիտնականները տեղեկացվել են հիվանդների տարիքին, ծխելու պատմությանը, ալկոհոլի օգտագործմանը, սեռին, բնակության շրջանին:
Գիտնականները պարզել են, որ սուր իշեմիկ ինսուլտի վտանգը ավելի բարձր է բարձր ջերմաստիճանի դեպքում: Ավելի խոցելի են հյուսիսի բնակիչները, տղամարդիկ և արյան մեջ ճարպերի նորմալ հարաբերակցության խախտում ունեցող հիվանդները։
Ըստ հրապարակման՝ աշխատանքը համոզիչ ապացույց է տալիս, որ բարձր ջերմաստիճանը սուր իշեմիկ ինսուլտի ռիսկի կարևոր գործոն է: Արդյունքները ընդգծում են կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում տարեց մարդկանց բարձր ջերմաստիճանից պաշտպանվելու անհրաժեշտությունը, փոխանցում է Shantnews-ը։