Մահացել է Marvel-ի աստղ Քենեթ Միտչելը
Մահացել է կանադացի դերասան Քենեթ Միտչելը, ով նկարահանվել է «Աստղային ճանապարհ. բացահայտում» հեռուստասերիալում և «Կապիտան Մարվել» ֆիլմում։ Նրա ընտանիքը ցավալի լուրը հայտնել է Instagram-ում։
«Ծանր սրտով հայտնում ենք Քենեթ Միտչելի՝ սիրելի հոր, ամուսնու, եղբոր, հորեղբոր, որդու և սիրելի ընկերոջ մահվան մասին»,- ասվում է աստղի ընտանիքի հայտարարության մեջ։
Հայտնի է, որ արտիստը կյանքից հեռացել է փետրվարի 24-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։
2018 թվականին Միտչելի մոտ ախտորոշվել է կողային ամիոտրոֆիկ սկլերոզ։ Սա լուրջ հիվանդություն է, որն ազդում է մկանային-կմախքային համակարգի վրա: 2019 թվականի հոկտեմբերից Քենեթն արդեն տեղաշարժվում էր անվասայլակի օգնությամբ, իսկ 2021 թվականին արտիստը հիվանդության պատճառով չի կարողացել խոսել։
Ինչ վերաբերում է անձնական կյանքին, արտիստը 2006 թվականից ամուսնացած է իր գործընկերուհի Սյուզան Մեյ Պրատի հետ։ Զույգը երկու երեխա ունի՝ 16-ամյա դուստր և 11-ամյա որդի։
Իր կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է 50 ֆիլմերում և հեռուստասերիալներում։