Ալաշկերտը նոր հարձակվող ունի
«Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս հարձակվող Արթուր Սոխիևը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ատլետիկ տվյալներով աչքի ընկնող 21-ամյա ֆուտբոլիստը հայրենիքում հանդես է եկել «Ռոստովի» երկրորդ թիմում, Վլադիկավկազի «Սպարտակում», Մախաչկալայի և Ստավրոպոլի «Դինամո» թիմերում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2021/2022 մրցաշրջանում Սոխիևը Վահե Գևորգյանի գլխավորած «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։