Դեպի Սանահին վանական համալիր տանող ճանապարհահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտից» իրազեկում են վարորդներին․
«Տ-5-46‚ /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 30-ը՝ ժամը 12.00-16.00 սահմաններում‚ կմ6+000-կմ9+000 տեղամասի առանձին հատվածներում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ. 15-30 րոպե տևողությամբ ճանապարհը պարբերաբար կփակվի երթևեկության համար»։