Գեղարքունիքի մարզում 2023-ին վարձակալության է տրամադրվել 73,6 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում առկա 279.9 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից վարձակալության է տրամադրվել 73.6 հազար հեկտար /2022 թվականի 68.7 հազար հեկտարի դիմաց/, որից 46.2 հազար հեկտարը համայնքային, 27.4 հազար հեկտարը պետական սեփականություն հանդիսացող հողամասեր են:
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, հաշվարկված 258.1 միլիոն դրամ վարձավճարի դիմաց գանձվել է 250.7 միլիոն դրամ վարձավճար, որը կազմել է 97.1 տոկոս: 2022 թվականի գանձումները կազմել են 96.5 տոկոս:
Վարձակալության տրամադրված հողամասերը ըստ հողատեսքերի հետևյալն են՝19948.4 հեկտար վարելահող, 36.5 հեկտար պտղատու այգի, 9239.3 հեկտար խոտհարք, 44263.7 հեկտար արոտավայր և 179.2 հեկտար այլ հողատեսքեր: Համայնքային սեփականության հողերի համար հաշվարկված 197.4 միլիոն դրամ վարձավճարի դիմաց գանձվել է 189.8 միլիոն դրամ, իսկ պետական սեփականության հողերի համար հաշվարկված 60.7 միլիոն դրամ վարձավճարի դիմաց գանձվել է 60.9 միլիոն դրամ: 2023 թվականի ընթացքում մարզի 5 համայնքներում աճուրդ վաճառքով օտարվել է 78.9 հեկտար հողատարածք՝ 190 միավոր հողակտորներով /2022 թ. 170.67 հեկտար 193 միավոր հողակտորի դիմաց/: Համայնքների բյուջեներ է մուտքագրվել 309.2 միլիոն դրամ /2022թ.մուտքագրված 177.8 միլիոն դրամի դիմաց/։ Հողամասերը օտարվել են սահմանված կադաստրային արժեքների շուրջ 108 տոկոսի չափով /2022 թ. 122.4 տոկոսի դիմաց/: Գավառ համայնքում օտարվել է 12.07 հա հողատարածք՝ 28.9 միլիոն դրամ արժեքով, Սևան համայնքում՝ 28.3 հեկտար հողատարածք՝ 240 միլիոն դրամ արժեքով, Վարդենիս համայնքում՝ 23.8 հեկտար հողատարածք՝ 15.1 միլիոն դրամ արժեքով, Մարտունի համայնքում՝ 0.74 հեկտար հողատարածք՝ 4.2 միլիոն դրամ արժեքով, Ճամբարակ համայնքում՝ 14.01 հեկտար հողատարածք՝ 21 միլիոն դրամ արժեքով: Ըստ նպատակային նշանակության օտարվել են՝ գյուղատնտեսական՝ 48.2 հեկտար, 35.82 միլիոն դրամ արժեքով, բնակավայրերի՝ 17.83 հեկտար՝ 125.3 միլիոն դրամ արժեքով, էներգետիկայի՝ 11.07 հեկտար՝ 135.16 միլիոն դրամ արժեքով, արդյունաբերական, արտադրական 1.8 հեկտար՝ 12.94 միլիոն դրամ արժեքով: