ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական ղեկավարները մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բանակցություններ են վարել
ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը տեսակոնֆերանսի միջոցով զրուցել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միացյալ շտաբի պետ Լյու Չժենլիի հետ և նրա հետ քննարկել «գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր», ասվում է Բրաունի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Սա առաջին նման զրույցն էր ավելի քան մեկ տարվա ընթացքում երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև լայնածավալ կապերի վերականգնման ակնկալիքների ֆոնին։
Այդ շփումները խզվեցին այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին այցելեց Թայվան 2022 թվականի օգոստոսին:
Անցյալ շաբաթ Պենտագոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը համակարգում է Պեկինի հետ իր գործողությունները՝ երկու երկրների զինվորականների միջև բանակցություններ կազմակերպելու համար:
Անցյալ ամիս Կալիֆոռնիայում կայացած գագաթնաժողովում նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պայմանավորվել էին վերսկսել նման շփումները։