Երևան, 07.Մայիս.2024, 00:00 |
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար... Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա... Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկ... Ջուր չի լինելու․ հասցեներ Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շերը՝ Էլվիս Փրեսլիին մերժելու մասին. «Նրա հեղ... Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խա... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Էրդողանը բանակցություններ է վարել «Համաս»-ի ա... Արդարադատության նախարարն այցելել է Հարկադիր կ... Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բ... Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշի... Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել... Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա» խ... Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռո... Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյո... Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ... Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առ... Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտ... Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբա... Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-... Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել ... Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ ... Աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»

Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության. Արմեն Աշոտյան

«Հրապարակ»-ը հարցեր է ուղղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։ Հարցազրույցը՝ ստորև․

- Տեղեկացանք, որ խցում միայնակ եք մնում` ինչպե՞ս է անցնում Ձեր օրը, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք կարդում, հետեւո՞ւմ եք քաղաքական անցուդարձին։

- Արդեն 6 ամիս է, ինչ կալանքս անցկացնում եմ մենախցում՝ սեփական դիմումի հիման վրա։ Միայնակ եմ, որպեսզի իմ նկատմամբ անառողջ ուշադրության ու չհիմնավորված խստությունների պատճառով չտուժեն իմ պոտենցիալ խցակիցները։ Ռուս մեծ պոետ Բրյուսովը գրում էր, որ կալանքը սահմանափակ տարածքում ժամանակի ավելցուկ է։ Գերնպատակս է՝ թե՛ այստեղ, թե՛ հետագայում ազատության մեջ, մնալ մարտունակ եւ մրցունակ՝ ե՛ւ հոգով, ե՛ւ մարմնով։ Ուստի շատ կարդում եմ, հաճախ՝ գրում, փորձում չմոռանալ նաեւ ֆիզիկականի մասին։ Ուշքումիտքս դրսում է՝ ընտանիքիցս մինչեւ հայրենիք։ Սեպտեմբերի 19-ին եւ դրանից հետո առայսօր հոգեվիճակս շատ ավելի ծանրացած է՝ հասկանալի պատճառներով։ Մշտապես կարդում եմ անգլալեզու քաղաքագիտական նյութեր, գեղարվեստականներից Բլոկի եւ Ախմատովայի հատորներն են ինձ ընկերակցում։ Ավարտում եմ Սամուել Հանթինգտոնի «Ո՞վ ենք մենք» աշխատությունը, հաջորդը Նասիմ Թալեբի «Skin in the game» գիրքն է լինելու։ Լրահոսի դեֆիցիտն առկա է։ Հեռուստաալիքներից «Երկիր Մեդիայի» անջատումից հետո քաղաքական լրահոսի միակ աղբյուրը «5-րդ ալիքն» է (պատկերացնում եմ, թե ոնց են մարզերում լվանում մարդկանց ուղեղները, երբ չկա արբանյակային կամ ինտերնետ TV): Փաստաբաններիս միջոցով ստանում եմ նաեւ նախորդ օրվա մամուլի մշտադիտարկումը։

- ՀՀ իշխանությունները շարունակում են պատրաստվել «խաղաղության պայմանագրին», թեեւ հայտարարում են, որ Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Ձեր կարծիքով՝ ե՞րբ կկնքվի այդ պայմանագիրը եւ ի՞նչ պայմաններով։ Որո՞նք են լինելու մեր հաջորդ զիջումները։

- «Խաղաղության պայմանագրի» անվան տակ Փաշինյանը հերթական հակազգային գործարքն է եփում հայ ժողովրդի մեջքի հետեւում։ Զավեշտալի է իրեն «ժողովրդավար» հորջորջող իշխանությունների այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, երբ Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Փարիզում ավելի լավ են տեղեկացված այդ փաստաթղթի նախագծից, քան Երեւանում, Գյումրիում կամ Կապանում։ Զավեշտալի է նաեւ, երբ ադրբեջանական արտահոսքերն են դառնում տեղեկացվածության աղբյուր՝ հայ պաշտոնյաների պերճախոս ճոռոմաբանությունների ֆոնին։ Ինչ վերաբերում է նոր զիջումներին, ապա ակնհայտ է, որ քանի դեռ Փաշինյանն է ներկայացնում մեզ եւ մեր երկիրը, ադրբեջանական պահանջների ցանկը միայն ընդլայնվելու է։ «Տանք, որ հանգիստ ապրենք» բանաձեւը դավաճանությանը հավասար ինքնախաբեություն է։ Ադրբեջանի ու Թուրքիայի միակ նպատակն է, որ մենք չապրենք, ուստի տկար եւ անողնաշար նիկոլական Հայաստանը ոչ մի երաշխիք ունենալ չի կարող, քանի դեռ հրաժարվում է պաշտպանել սեփական շահերը։ «Զանգեզուրի միջանցք», «փախստականների վերադարձ», «անկլավներ»՝ այս ամենը ոչ թե բուն հիվանդությունն են, այլ ազգային անջատված ինքնապաշտպանական բնազդի հետեւանքներ, ախտանիշներ, սիմպտոմներ։

- Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ լարված, վերջերս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չմեկնեց Մոսկվա` ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, Փաշինյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ձեր կարծիքով՝ ո՞ւր են հասնելու հայ-ռուսական հարաբերությունները նման «փոխհրաձգությունների» պայմաններում, ի՞նչ հետեւանքներ կունենա դա Հայաստանի համար։

- Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող գեոպոլիտիկ շրջադարձը կարելի էր չդիտարկել որպես ցնորք, եթե Ռուսաստանն անհաջողություններ գրանցեր ուկրաինական պատերազմում եւ զիջեր դիրքերը գլոբալ դիմակայության մեջ: Սակայն պրոցեսները հակառակի մասին են վկայում։ Փաշինյանի պահվածքը, իրոք, աննախադեպ է․ Հայաստանը դառնում է աշխարհի միակ երկիրը, որ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության ընթացքում ճամբար է փոխում, փոխանակ իրացներ ոսկերչական ճշգրտության դիվանագիտական աշխատանք կամ առավել հավասարակշռված լիներ, ինչպես Վրաստանը կամ Թուրքիան։ Անշուշտ, ՀԱՊԿ-ն դժվար է որակել որպես ամենաարդյունավետ ռազմաքաղաքական դաշինք։ Իհարկե, ահռելի է նաեւ Փաշինյանի մեղքը ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ակնկալվող օգնությունը չստանալու մեջ։ Բայց եթե Փաշինյանի հիմնավորումները` ՀԱՊԿ-ից Հայաստանին ցուցաբերվելիք օգնության մասին բանաձեւը հետ կանչելու մասին, ճիշտ էին, ապա անհապաղ պետք էր աշխատանքից ազատել Արարատ Միրզոյանին, ով տվել էր իր համաձայնությունը դեռեւս Երեւանում անցյալ տարի քննարկված, բայց, Նիկոլի ասելով, Հայաստանի սահմանները չճանաչող փաստաթղթին։ Եթե այդ թուղթն այդքան վատն էր, ո՞նց կարելի է դրան ok տված մարդուն պահել ԱԳ նախարարի պաշտոնին։ Պարզ է, չէ՞, որ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրել է իրավիճակը։
Իսկ հիմա էլ ավելի ցուգցվանգային է Փաշինյանի վիճակը։ Եթե նա ստորագրի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկ տասնյակից ավելի որոշումները, որոնք, վստահաբար, ՌԴ- Արեւմուտք պայքարի դրոշմն են կրում, ապա ջուրը կգցի Արեւմուտքին հաճոյանալու իր ջանքերը։ Իսկ եթե չստորագրի, կստացվի, որ Հայաստանը ոչ միայն բոյկոտում է ՀԱՊԿ աշխատանքները, այլեւ խոչընդոտում դրանք՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

- Հայաստանում աճում է քաղբանտարկյալների թիվը, մեղադրանք են առաջադրում «բռնության կոչերի» համար, ինչո՞ւ է իշխանությունը բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին։

- Ճակատագրի դառը հեգնանք է, որ այսօր մոտ 50-ական հայ քաղբանտարկյալ կա թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի բանտերում։ Իրականում սա օրինաչափ է՝ ազատազրկել այն մարդկանց, որոնք դեմ են հայկական շահերի հաշվին Հարավային Կովկասի վերաֆորմատավորմանը։ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը խարսխված է ստի վրա, բայց 44-օրյա պատերազմից հետո միայն ստով պահել իշխանությունը՝ չի ստացվի, եւ նիկոլական իշխանությունները փորձում են աճեցնել ու հենվել երկրորդ ոտքի՝ վախի մթնոլորտի վրա, մանավանդ որ Արեւմուտքն այս փուլում համարժեք չի արձագանքում Հայաստանում մոլեգնող հակադեմոկրատական տեռորին, քանզի Փաշինյանն իրականացնում է իրենց գեոպոլիտիկ շահերից բխող քայլեր։ Այսինքն, նա քարտ-բլանշ ունի՝ ներսում անելու ինչ ուզում է, քանի դրսում անում է` ինչ իրենց պետք է։ Սակայն սա էլ է ժամանակավոր։ Զելենսկու օրոք ուկրաինական կոռուպցիայի ու ժողովրդավարական հետընթացի մասին արեւմտյան մամուլի շատացող հրապարակումները՝ վկա։ Միակ արդյունավետ միջոցը՝ բռնաճնշումներին դիմակայելու, չվախենալն է։

- Ոչ ոք չէր սպասում, որ Արցախի կորստից հետո ընդվզումի ալիք չի լինի, ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ պետք է անեն ընդդիմությունը եւ հասարակությունը։ Քաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

- Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով եւ մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին։ Մշտապես անելով նույնը՝ հնարավոր չէ ակնկալել այլ արդյունք։ Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության։ Երեւանի վերջին ընտրություններն ապացուցում են, որ եթե ազգային ուժերը այս խնդիրն ինքնուրույն չլուծեն, որակով եւ հնարավորինս արագ, քաղաքական դաշտում կամրապնդվեն նիկոլական լաբորատորիաներում բուծված, նույնքան մանկուրտ գրպանային խոսացող գլուխներ։ Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին սկիզբ առած իշխանամետ խոսակցություններն այդ մասին են։

- Բրյուսելի եւ Մոսկվայի հարթակներից տեղափոխվեցին տետատետ ֆորմատի` Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, փոխվարչապետների մասնակցությամբ։ Սա ի՞նչ հետեւանքներ կունենա։

- Բանակցային ֆորմատների շուրջ պայքարը, իհարկե, կարեւոր է, բայց չմոռանանք, որ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը ոչ մի բանակցային ձեւաչափում մրցունակ լինել չի կարող։ Ինչպես Կռիլովի հայտնի առակում․ «А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь»: Անշուշտ, երկկողմ ֆորմատն ամենավտանգավորն է՝ արդեն քանիցս մատնանշած պատճառով․ առանց միջազգային երաշխիքների ու դերակատարների Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տալն ինքնասպանություն է։ Հայ- ադրբեջանական հարաբերությունները գերտերությունների բախման խաղատախտակին դնելը՝ նույնպես։ Թե ինչ է ստացվում, երբ Փաշինյանն Ալիեւի հետ ուղիղ է բանակցում, հայտնի է Դուշանբեի խորհրդանշական վերելակից․ մենք կորցրինք Արցախը։ Ուստի «լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման։

դիտվել է 119 անգամ

Այս թեմայով

Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար... Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա... Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկ... Ջուր չի լինելու․ հասցեներ Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շերը՝ Էլվիս Փրեսլիին մերժելու մասին. «Նրա հեղ... Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խա... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Էրդողանը բանակցություններ է վարել «Համաս»-ի ա... Արդարադատության նախարարն այցելել է Հարկադիր կ... Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բ... Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշի... Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել... Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա» խ... Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռո... Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյո... Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ... Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առ... Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտ... Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբա... Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-... Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել ... Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ ... Աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածը
website by Sargssyan