Երևան, 19.Մայիս.2024, 00:00 |
ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառում... Ռայան Ռեյնոլդսը բացահայտել է դստեր սարսափելի ... Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագա... Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քնն... Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը նոր տաղանդ... «Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբ... Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գոր... Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին... Կիրանցի խորհրդանիշ Լենա տատիկը դարձավ 97 տարե... Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգ... Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է ա... Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացե... Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության հ... Սպանություն` գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ... «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան Աշգաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումների... Կրակոցներ` Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրա... Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առա... Մեքենայի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկ... Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափ... «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից ... 1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպ... Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայաց... «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկա... Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությու... Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ... Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդու... Երևանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով կոտրել ... Պուտինը Տոկաևին պատմել է Չինաստան կատարած այց... Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թի... Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվե... Սահմանապահները նախնական տեղազննում են իրականա... Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով... Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը Երևանի ավ... Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազո... Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրան... Վաղը կարող է Երևանից կտոր պոկվել. մարդ ո՞նց կ... Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հե... Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվա... Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազա է բաց... Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում մտքեր է փոխանա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ... 5 ատրճանակ, 201 փամփուշտ. ՀՀ ՊՆ ռազմական ոստի... Նախ ես Վեհափառի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազա... Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սեն... Ռաֆահ քաղաքում շարունակվում են ռազմական գործո... Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վ... Ինչպես են Կիրանցի բնակիչները հետևում չափագրմա... Զելենսկին անդրադարձել է Խարկովի ուղղությամբ ը... Ոստիկանների գործողությունների հետևանքով գիտակ... Նավթի գներն աճել են Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարա... Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրվա... Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են ... Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն․ Սան... Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվ... Որտեղո՞վ է անցնելու Կիրանցի` նոր կառուցվելիք ... ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կով... Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելո... ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանդիպումը... Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` մայիսի 18-ի համար Սիրուշոն զբոսնում է Զաբելի հետ (լուսանկարներ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզաց... «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնա... Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրել... ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան... Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «... Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի և գոր­ծը կհասց­նի մի... Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ի... Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի... Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին... Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծե... ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժա... Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեց... Դիլիջանի ոստիկանները բացահայտել են 12 գողությ... Վահան Կոստանյանը հանդիպել է Միգրացիայի միջազգ... Հունգարիան հանդես կգա ԵՄ-ում Վրաստանի օրինակո... Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ե... Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատո... Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջո... Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի... Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Ա... ՀՀ-ի և Սլովենիայի ֆինանսների նախարարները քննա... Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակությ... Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի ... Իսպանիան կճանաչի Պաղեստինը միայն այլ երկրների... Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ...

2024թ. պետական բյուջեն անիրատեսական է, չի բխում իշխանության ծրագրային խոստումներից․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գրել է.

«Հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները նախատեսվում է 2,67 տրիլոն դրամ կամ ՀՆԱ-ի 25,5 տոկոսը, իսկ ընդհանուր ծախսերը՝ 3,017 տրիլիոն դրամ։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 48,4 տոկոս, որտեղ հաշվառված չեն ազգային արժույթի արժեզրկման, ինչպես նաև կանխատեսվող բարձր տնտեսական աճի ապահովման ռիսկերը։

Այս ականջահաճո խոստումների հիմքում ՀՆԱ-ի 7 տոկոս աճի կանխատեսումն է։ Վերջինիս իրատեսականության առումով հատկանշական են միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները, որոնք չեն անցնում 5 տոկոսը, ինչպես նաև օբյեկտիվ մեկ այլ հանգամանք, ըստ որի՝ նախորդ երկու տարիներին տնտեսական և գների բարձր աճ ապահովող գործոնները թուլանում են և մի պահից դադարելու են՝ առաջացնելով տնտեսական աճի լրացուցիչ էական դժվարություններ։ Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին, պատահական, կարճաժամկետ գործոններին, որոք, ըստ էության, հանգեցրել են մեր երկրի տնտեսության կարճաժամկետ պահանջարկի թռիչքաձև աճի, բարձր տնտեսական աճի՝ բարձր գնաճային ֆոնով։

Տնտեսության կառուցվածքը և երկարաժամկետ աճի ներուժն էապես չեն փոխվում։ Ավելին՝ անվտանգային և արտաքին աշխարհաքաղաքական ահագնացող միջավայրը խորացնում են տնտեսական անվտանգության և ներդրումային ռիսկերն ու դրանց արդեն կոնկրետ դրսևորումները՝ թուրքը կրակում և կասեցնում է Երասխում իրականացվող օտարերկրյա ներդրումները, նույն պատճառով դադարեցված է Զոդի բաց հանքի շահագործումը։

Մակրոտնտեսական հավասարակշռության ապահովման քողի տակ իրականացվում է տնտեսական կայուն աճին վերաբերող հակասական քաղաքականություն։ Մասնավորապես, արտաքին պատահական վերը նշված գործոնների և անարդյունավետ պետական ծախսերի ազդեցությամբ մեծանում է ներքին ընդհանուր պահանջարկը, որը բերում է պահանջարկով քաշվող տնտեսական կարճաժամկետ աճ և հանգեցնում է բարձր գնաճային ճնշումների։ Կենտրոնական բանկն էլ ստիպված պարբերաբար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ բարձր գնաճը կանխելու նպատակով և ապախթանում (տուգանում) է առանց այն էլ ազատ անկման մեջ գտնվող տնտեսության իրական հատվածի առաջարկը։ Խոսքը հատկապես վերաբերում է արտահանման ոլորտներին, արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։

Իշխանական հաջորդ մանիպուլյացիան, որն ունի շարունակական և բացահայտված բնույթ․ յուրաքանչյուր անգամ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս թղթի վրա գրում և ասում են, որ թռիչքաձև ավելացնելու են երկարաժամկետ զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերը։ Եվ սա անում են՝ աղքատության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց չկատարվող խոստումները քողարկելու համար։

Կապիտալ ծախսերը չունեն անհատական հասցեատեր, ինչպես օրինակ՝ սոցիալական ծախսերն են։ Հետևաբար՝ կարելի է անվերջ խոստանալ, հետո էլ չկատարել՝ չկրելով պատասխանատվություն։ Հետո՝ այդ ծախսերը անընդհատ և էական չափերով վերաբաշխվում և կատարվում են՝ նախապես հաստատվածից էական շեղումներով։ Օրինակ՝ ջրամբարների, սոցիալական ենթակառուցվածքների համար նախատեսված միջոցներով ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Ի դեպ, այս ամենը հետաքրքիր կերպով զուգակցում են ընտրական գործընթացների հետ։ Այլ հարցեր են այս ծախսերի արդյունավետությունն ու որակը, այս ոլորտում մեկ անձինց գնումների և յուրայինների մասնակցության թռիչքաձև աճերը, գերշահույթները։ Դրանց իրավական գնահատականները հետո են տրվելու։

Մասնավորապես, նախատեսված է 2024թ․ պետական բյուջեի կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ՝ շուրջ 700 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսը։ Ի դեպ, 2023թ. հունվար-հոկտեմբերին ընդհանուր կապիտալ ծախսերի 51,5 տոկոսը չի կատարվել, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում ճշտված պետական բյուջեով նախատեսված 564,7 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 273,6 մլրդ դրամը։ Տարվա ընթացքում անընդհատ և էական չափերով վերաբաշխվում են կապիտալ ծախսերը, որ «դզեն-փչեն» և ճշտված բյուջեի նկատմամբ ունենան բարձր կատարողական։

Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 7 տոկոսը, գրեթե կապիտալ ծախսերի չափով։

Մասնավորապես, անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կկրճատվեն 10 տոկոսով՝ կազմելով շուրջ 30 մլրդ դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ աղքատությունը, կիսով չափ կրճատել աղքատությունը։ Իսկ փաստացի՝ մեկ ընտանիքի աղքատության նպաստի միջին ամսական չափը 32000 դրամ է, նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75300 դրամ) շուրջ 2,5 անգամ պակաս։

Զբաղվածության աջակցության ծրագրերին հատկացվող միջոցները կրճատվում են 3 անգամ՝ կազմելով ընդամենը 638 միլիոն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ եղած գործազուրկներին ավելացել են Արցախից բռնի տեղահանված և իրենց կայուն եկամտի աղբյուրը կորցրած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները։

Կենսաթոշակային ապահովությանը հատկացվելու է 326 մլրդ դրամ։ Ընդամենը 5 տոկոսով աճը պայմանավորված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակ վճարելու հետ։ Կենսաթոշակների, աղքատության նպաստների նվազագույն աշխատավարձի չափերը չեն ավելանալու՝ չնայած կանխատեսվող գնաճին։

Խոստացել էին, որ կենսաթոշակի միջին չափը պիտի գերազանցի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Ի դեպ, կենսաթոշակի նվազագույն չափը 36000 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից 2,1 անգամ պակաս, միջին ամսական չափը՝ 49600 դրամ կամ 52 տոկոսով պակաս։ Ակնհայտ է՝ այս խոստումը ևս չեն կատարելու։ Մակրոտնտեսական կայունության ապահովման հիմնական կանոնի պահպանությամբ անհնար է հաջորդ երկու տարիներին միջին կենսաթոշակների չափի տարեկան շուրջ 30 տոկոս աճի ապահովումը, նույնիսկ կանխատեսվող անհավանական բարձր՝ տարեկան 7 տոկոս ՀՆԱ-ի աճի պարագայում։

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման խոստումներ տված այս իշխանության օրոք այդ համակարգը դարձավ անդառնալի։ Ամեն տարի հատկացումներն էապես աճում են՝ ի հաշիվ ընթացիկ կենսաթոշակների չափերի ավելացման։ Օրինակ՝ հաջորդ տարի կուտակային կենսաթոշակային համակարգին կհատկացվի 27 տոկոսով ավելի գումար՝ շուրջ 145 մլրդ դրամ կամ աշխատանքային կենսաթոշակին հատկացվող միջոցների կեսի չափով։

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության համար նախագծով նախատեսված է ընդամենը 10 մլրդ դրամ, դրան գումարած շուրջ 30 մլրդ դրամ էլ կենսաթոշակային ապահովության համար։ Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարիներին Արցախին հատկացվող միջոցները կազմում էին տարեկան 144 մլրդ դրամ, իսկ բռնի տեղահանված մեր հայրենակիցները կորցրել են նյութական ապահովվածության բոլոր հիմքերը՝ կացարանից մինչև կայուն եկամուտ։

Հիմա ներկայացնեմ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստանում վերաինտեգրման՝ ընդգծվող խնդիրներն ու անորոշությունները, ինչու ոչ՝ նաև արձանագրված ձախողումները։

Նախ ձախողման մասին․ բնակարանային ապահովման սերտեֆիկատների հայտնի ծրագիրը չի նախատեսում նպատակից բխող՝ համարժեք աջակցություն, չի լուծում այս ծրագրային աջակցության հիմնախնդիրը, հետևաբար՝ ծախսվող միջոցներն արդյունավետ չեն։ Եվ սա փաստում են նաև օրվա պատասխանատուները։

Իրավիճակին և օբյեկտիվ կարիքներին համարժեք ծրագրային աջակցության փոխարեն օրվա իշխանությունները քաղցրալեզու խոստումներ են տալիս․ «Մտածում ենք, կարևորում ենք, քննարկում ենք, մշակում ենք, անելու ենք և այլն»։

Իրականությունը բոլորովին այլ է։

Իրարամերժ հայտարարություններ և անորոշություն․ ի պատասխան ընդիմադիր պատգամավորների հարցերի՝ կառավարության ղեկավարն ասում է, որ արցախահայությունը կարող է օգտվել ՀՀ սոցիալական աջակցության իրավունքներից, այդ թվում՝ ստանալ կենսաթոշակ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացիություն։ Այսօր ԱԺ ամբիոնից միգրացիայի ոլորտի պատասխանատուն հայտարարում է, որ փախստականի կարգավիճակում ևս Արցախցի մեր հայրենակիցներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասարեցված սոցիալական իրավունքներ։

Հրատապ դրամական աջակցության մասին․ ընթացակարգերի անորոշության և անհարկի սահմանափակումների հետևանքով հազարավոր մեր հայրենակիցներ այդ 100 հազար դրամի միանվագ և ամսական հրատապ աջակցությունը, նույնիսկ՝ իրենց ամսական կենսաթոշակները չեն ստանում։

Ամփոփելով, հերթական անգամ արձանագրում ենք․ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում օբյեկտիվ իրավիճակին և օրվա իշխանության ծրագրային խոստումներին բացահայտ անհամապատասխանությունն է, անիրատեսական կանխատեսումները։ Հույսներն արտաքին պատահական գործոններով պայմանավորված «տնտեսական աճի հրաշքի» շարունակությունն է։

Առաջնորդությունը ևս նույնն է՝ կապիտալ ծախսերի սուտ խոստումներ, իրավիճակային խեղաթուրումներ, պոպուլիստական և անպատասխանատու վարքագծի շարունակություն, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահ»։

դիտվել է 140 անգամ

Այս թեմայով

ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառում... Ռայան Ռեյնոլդսը բացահայտել է դստեր սարսափելի ... Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագա... Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քնն... Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը նոր տաղանդ... «Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբ... Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գոր... Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին... Կիրանցի խորհրդանիշ Լենա տատիկը դարձավ 97 տարե... Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգ... Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է ա... Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացե... Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության հ... Սպանություն` գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ... «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան Աշգաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումների... Կրակոցներ` Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրա... Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առա... Մեքենայի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկ... Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափ... «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից ... 1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպ... Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայաց... «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկա... Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությու... Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ... Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդու... Երևանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով կոտրել ... Պուտինը Տոկաևին պատմել է Չինաստան կատարած այց... Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թի... Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվե... Սահմանապահները նախնական տեղազննում են իրականա... Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով... Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը Երևանի ավ... Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազո... Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրան... Վաղը կարող է Երևանից կտոր պոկվել. մարդ ո՞նց կ... Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հե... Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվա... Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազա է բաց... Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում մտքեր է փոխանա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ... 5 ատրճանակ, 201 փամփուշտ. ՀՀ ՊՆ ռազմական ոստի... Նախ ես Վեհափառի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազա... Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սեն... Ռաֆահ քաղաքում շարունակվում են ռազմական գործո... Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վ... Ինչպես են Կիրանցի բնակիչները հետևում չափագրմա... Զելենսկին անդրադարձել է Խարկովի ուղղությամբ ը... Ոստիկանների գործողությունների հետևանքով գիտակ... Նավթի գներն աճել են Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարա... Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրվա... Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են ... Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն․ Սան... Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվ... Որտեղո՞վ է անցնելու Կիրանցի` նոր կառուցվելիք ... ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կով... Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելո... ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանդիպումը... Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` մայիսի 18-ի համար Սիրուշոն զբոսնում է Զաբելի հետ (լուսանկարներ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզաց... «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնա... Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրել... ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան... Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «... Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի և գոր­ծը կհասց­նի մի... Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ի... Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի... Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին... Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծե... ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժա... Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեց... Դիլիջանի ոստիկանները բացահայտել են 12 գողությ... Վահան Կոստանյանը հանդիպել է Միգրացիայի միջազգ... Հունգարիան հանդես կգա ԵՄ-ում Վրաստանի օրինակո... Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ե... Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատո... Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջո... Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի... Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Ա... ՀՀ-ի և Սլովենիայի ֆինանսների նախարարները քննա... Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակությ... Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի ... Իսպանիան կճանաչի Պաղեստինը միայն այլ երկրների... Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan