Բայդենը շփոթվել է՝ պատմելով արդեն երկու անգամ պատմած պատմությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթվել է պատմությունը պատմելիս, որը պատմել է նախորդ օրը երկու անգամ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ելույթ ունենալով Կոնգրեսի սևամորթ խմբակցության հիմնադրամի առաջ՝ Միացյալ Նահանգների ղեկավարը սկսել է վերապատմել արդեն պատմածը։
«Երբ ես փոխնախագահ էի Օբամա-Բայդենի վարչակազմի ժամկետի վերջում, մտադիր չէի կրկին առաջադրվել այդ պաշտոնում: Ես հենց նոր էի կորցրել որդուս՝ Բոյին», - ասել է Բայդենը, իսկ հետո կանգ է առել, ապա շարունակել՝ որդուն «պարգևատրված մայոր» անվանելով։
Այնուհետև, դադարներով, Բայդենը հիշեցրել է, որ պատրաստվում էր «գիրք գրել» և ոչ թե պայքարել նախագահի պաշտոնի համար։
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, մեկնաբանելով նախագահի այդ ելույթը, դա պատճառաբանել է Բայդենի հուզականությամբ։
Ջո Բայդենը համարվում է ԱՄՆ ամենատարեց նախագահը, նա նոյեմբերին կդառնա 81 տարեկան։ Նա հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում՝ վրիպումներ անելով, որոնք ԱՄՆ-ում «բայդենիզմներ» են անվանում։