Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը․ Բեգլարյան
Զինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։ Այդ մասին հայտնում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» քայլն է»։