ԱՄՆ-ում պայթել է գնացքի վագոնը, որը քլորաթթու էր տեղափոխում
ԱՄՆ Նեբրասկա նահանգում պայթել է քլորաթթու տեղափոխող գնացքի վագոնը, իշխանությունները տարհանում են բնակչությանը։
«Ժամը 12:10-ի սահմաններում Union Pacific Railroad Bailey Yards ընկերության երկաթուղային կայարանում պայթյուն է տեղի ունեցել: Տարհանում է ընթանում»,-հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Վագոնում եղել է քլորաթթու, որն օգտագործվում է պայթուցիկ նյութեր, տարբեր դեղամիջոցներ պատրաստելու համար:
Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ, ոչ ոք չի տուժել,ոչ մի վագոն դուրս չի եկել ռելսերից։