Երևան, 07.Մայիս.2024, 00:00 |
Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա... Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկ... Ջուր չի լինելու․ հասցեներ Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շերը՝ Էլվիս Փրեսլիին մերժելու մասին. «Նրա հեղ... Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խա... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Էրդողանը բանակցություններ է վարել «Համաս»-ի ա... Արդարադատության նախարարն այցելել է Հարկադիր կ... Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բ... Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշի... Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել... Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա» խ... Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռո... Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյո... Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ... Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առ... Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտ... Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբա... Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-... Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել ... Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ ... Աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ» Ավշագեղձերի այտուցվածություն. պատճառները Ուկրաինական բանակը հակահարձակման ծրագիր ունի,... Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հա... ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում միջուկային ուժերի պատ... Քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ... Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտն... Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ... Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատր... ՃՏՊ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Բրյուսելում քննարկվում է ԵՄ-ի և Ուկրաինայի պա... «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մ... Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Ա... Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ ... Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական... Հրդեհ՝ Հրազդանի կիրճում Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում ... Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխա... Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթա... Քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախ... Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթ... Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ... Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է... Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանությո... Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է ... Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արն... Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բ... Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաներ... Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ նրանք... Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկան... Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուս... ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մ... ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճա... Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը լուրջ խնդիրներ ո... Մայիսի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագ... «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշ... Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու ... Ստացվել է Պուտինի երդմնակալության հրավերը, մա... Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերակա... Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները... ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու...

Երկիրը մաշվում է այս մթնոլորտից․ Գագիկ Ծառուկյան. «Հրապարակ»

Մայիսի 8-ից Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է դատաքննություն՝ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք տալու մեղադրանքով, որտեղ մեղադրյալների թվում են Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը: Եվ, չնայած այս քրեական գործի վաղեմության ժամետներն անցել են, բայց այն չի կարճվում, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը համաձայն չեն մեղադրանքի հետ եւ արդարացում են պահանջում։ Այնուամենայնիվ, գործի դատաքննությունը սկսվել է եւ ընդմիջումներով ընթանում է։

«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

- Պարո՛ն Ծառուկյան, երկու օրից հերթական դատական նիստն է, նախորդ անգամ Դուք ասել էիք, որ անհանգստանալու ոչինչ չունեք, Ձեր վերաբերմունքը չի՞ փոխվել այդ առումով, մտահոգություններ չունե՞ք, որ, այնուամենայնիվ, դատարանը Ձեզ մեղավոր կճանաչի։

- Որպես քաղաքացի՝ ես պարտաճանաչ գնում եմ նիստերին, վերաբերվում եմ այնպես, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը։ Իսկ որպես Գ. Ծառուկյան՝ ես այսօր, իհարկե, ունեմ լուրջ մտահոգություններ, բայց դրանք կապվում են ոչ թե դատական գործի հետ, այլ մեր երկրում, մեր երկրի սահմաններին, Արցախում ստեղծված վիճակի հետ։ Որպես մարդ, ով ամբողջ կյանքն ապրել, կառուցել եւ ստեղծել է իր հայրենիքում, ես տեսնում եմ լուրջ խնդիրներ, որոնք կանգնած են իմ երկրի դռանը, ու նաեւ տեսնում եմ մի վիճակ, երբ մենք համարժեք լրջությամբ չենք վերաբերվում դրան։ Այս դատական գործը Հայաստանի ամենակարեւոր խնդիրը չէ, բայց եթե սա է առիթը, որ մենք խոսենք կարեւոր թեմաների, կենսական հարցերի մասին, որոնք կանգնած եմ մեր պետության դռան շեմին, ես դեմ չեմ։

- Այնուհանդերձ, դատական նիստերի օրերին Դուք հակված չեք պատասխանելու լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերում են դատական գործին, կարծես խուսափում եք՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

- Խնդիրը պատասխանի մեջ չէ, խնդիրը հարցի մեջ է։ Ի՞նչ հարցեր կան մի գործի մասին, որի վաղեմության ժամկետն անցած է, եւ ես կարող էի ընդունել, ու թեման կփակվեր։ Բայց ես դա չեմ արել։ Ի՞նչ եք կարծում, այս դատական գործը պատասխա՞ն է տալու մեր ընտրական համակարգի բարդ խնդիրներին, անաչառ վերլուծությա՞ն է ենթարկելու անկախությունից ի վեր մեր ընտրական համակարգի խնդիրները։ Ո՞րն էր ընտրական համակարգի հանդեպ անվստահության պատճառը։ Մենք ուզո՞ւմ ենք խորը քննարկել, թե ինչ փուլեր ենք անցել, ինչ բարդ խնդիրներով, ու հիմա ինչ ռիսկեր կան, ապագայում ինչ խնդիրներ կան։ Ես չեմ տեսնում նման ցանկություն։ Ես կողմնակից եմ լուրջ քննարկումների, ոչ թե՝ չգիտեմ ով, չգիտեմ ում ինչ տվեց ինչ-որ ձայնի համար։ Երբ հասարակությունը, քաղաքական համակարգը, ինչպես հիմա ընդունված է ասել՝ հանրային վերնախավերը պատրաստ լինեն բարդ, լուրջ խոսակցության՝ թե´ ընտրական համակարգի, թե´ մեր պետության անցած ճանապարհի, թե՛ ապագայի մասին, ես պատրաստ եմ։ Ես հիմա էլ եմ պատրաստ, կրկնում եմ, լուրջ խոսակցության։ Թե չէ՝ դատը ոնց եղավ, ով ում ինչ ասաց՝ դրանք երկրորդական հարցեր են։ Մի անգամ ասել եմ՝ եթե իմանամ, որ այս դատով մեր երկրի խնդիրները կլուծվեն, մարդիկ կապրեն անվտանգ ու բարեկեցիկ՝ պատրաստ եմ ամեն օր գալ դատի։

- Վերջերս անընդհատ շեշտում եք հանրային համերաշխության գաղափարը։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է արվի՝ ներքին հաշտության գալու համար։

- Մենք արդեն չենք էլ նկատում, թե ինչ թունավոր մթնոլորտում ենք ապրում։ Ընտանիքներ են կիսվում, բարեկամներ են թշնամանում, հարազատություն է իրարից խռովում։ Աջ ու ձախ մարդիկ բարիկադավորվել են, իրար բարեւ չեն տալիս։ Նման մթնոլորտում չի կարող լինել ոչ մի զարգացում, ոչ մի առաջընթաց։ Մենք ո՛չ լավը կտեսնենք, ո՛չ էլ վատի վտանգը կզգանք։ Ես կյանքիս ընթացքում ստեղծել եմ խոշոր հիմնարկներ, գործարաններ, ու միշտ առաջին բանը, որ ձգտել եմ ստանալ՝ կոլեկտիվում նորմալ մթնոլորտն է։ Սա ամենակարեւորն է։ Մթնոլորտը պետք է լինի արդար, առանց թշնամանքի, մարդիկ պետք է ուզենան լավ աշխատել, որ հիմնարկին լավ լինի ու իրենց էլ լավ լինի։ Նույնը պետության մասշտաբով է։ Չեմ թաքցնում, ներքին հաշտության թեման իմ գլխից դուրս չի գալիս, ինձ հանգիստ չի թողնում։ Անընդհատ մտածում եմ՝ ի՞նչ կարելի է անել, քննարկում եմ տարբեր մարդկանց հետ, գիտելիք, փորձ, խելք ունեցող մարդկանց հետ, ում սիրտը ցավում է այս իրավիճակից, եւ ովքեր հասկանում են այս վիճակի վտանգավորությունը։

- Օրինակ, ԱԺ նիստերին հաճախ ենք տեսնում լեզվակռիվ, ձեռնամարտեր, իրար ամեն ինչ ասելու, վիրավորելու ձգտում։ Սա, ըստ Ձեզ, չի՞ ազդում մարդկանց տրամադրությունների վրա։

- Մարդկանց վրա շատ բան է ազդում, երկիրը մաշվում է այս մթնոլորտից։ Ներքին հաշտությունն այլընտրանք չունի։ Սա շատ լուրջ հարց է եւ պահանջում է լուրջ վերաբերմունք։ Իսկ ԱԺ նիստերին ես շատ վաղուց արդեն չեմ հետեւում, ինձ հետաքրքիր չէ։ Եվ ունեմ տպավորություն, որ ժողովրդին էլ դա առանձնապես չի հետաքրքրում։

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ մենք ժամանակ ունե՞նք դիմակայելու, սխալներն ուղղելու, ուժեղանալու, ճիշտ ճանապարհով զարգանալու համար։

- Եկեք հարցին հակառակ կողմից մոտենանք. մենք ժամանակ չունենք սխալների, անգործության, ոչ ճիշտ քայլերի, չմտածված բաների։ Նման բաների ժամանակ չունենք, վտանգը մեր դռանն է։ Իսկ հետեւություններ անելու, խելոք, ընդունակ մարդկանց համախմբելու, սխալներ ընդունելու, գրագետ լուծումների ժամանակն ամեն օր է։ Անենք հիմա՝ արդյունքները կլինեն վաղը։

- Կան խոսակցություններ, որ աշնանը ԲՀԿ մեծ համագումար է լինելու։

- Հարցը մեծի կամ փոքրի մեջ չէ, հարցը բովանդակությունն է, ասելիքի որակը։ Եթե ես զգամ, որ կա կարեւոր ասելիք, եթե թիմը զգա, որ կա քննարկման, ներսում եւ հանրության հետ բաց խոսակցության անհրաժեշտություն, կանենք։ Կարեւոր մտքերը, կարեւոր գաղափարները հաճախ ձեւավորվում են փոքր սենյակներում, ոչ թե մեծ դահլիճներում։ Համագումարի մեծն ու փոքրը հարցի երկրորդ կողմն է։ Այս փուլում, ինձ հետ կապվող հանրային համակարգերում ես ամեն կերպ խրախուսում եմ ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը, որը ենթադրում է նաեւ պատասխանատվություն։ «Կենտրոն» հեռուստաընկերությունում ես հեռուստադիտող եմ, կառավարման եւ բովանդակային հարցերին չեմ խառնվում՝ ընդհանրապես, այնտեղ էլ, կուսակցությունում էլ տվել եմ հնարավորություն՝ նոր դեմքերին, կառույցների ղեկավարներին, ակտիվիստներին՝ կայանալու, իրենց միջավայրերում հեղինակություն ձեռք բերելու, գործով ապացուցելու իրենց կարողությունը։ Նախկին պատգամավորներին, հանրային դեմքերին ասել եմ՝ եղեք ինքնուրույն, ձեզ վրա պատասխանատվություն վերցրեք՝ տեսակետ ձեւակերպելու եւ պաշտպանելու, բանավեճի ընթացքում աճեք որպես հանրային գործիչներ։ Իհարկե, ես կարող եմ ժամանակ առ ժամանակ եթերներից տեսնել ինչ-որ բաներ, համաձայն չլինել ինչ-որ բանի հետ, բայց վստահ եմ՝ այսօր դա է ճիշտ ճանապարհը։ Միակ բանը, որ ես խնդրել ու պարտադրել եմ իմ թիմակիցներին՝ չվիրավորել մարդկանց, չվիրավորել դիմացինին, չմտնել անձնական դաշտ։ Քաղաքական բանավեճը չվերածել անձնական վիրավորանքի։ Դրանից ոչ մի օգուտ չկա։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իմ թիմը ճիշտ է հասկացել իմ ուղերձը։

դիտվել է 217 անգամ

Այս թեմայով

Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա... Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկ... Ջուր չի լինելու․ հասցեներ Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շերը՝ Էլվիս Փրեսլիին մերժելու մասին. «Նրա հեղ... Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խա... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Էրդողանը բանակցություններ է վարել «Համաս»-ի ա... Արդարադատության նախարարն այցելել է Հարկադիր կ... Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բ... Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշի... Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել... Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա» խ... Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռո... Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյո... Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ... Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առ... Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտ... Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբա... Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-... Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել ... Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ ... Աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ» Ավշագեղձերի այտուցվածություն. պատճառները Ուկրաինական բանակը հակահարձակման ծրագիր ունի,... Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հա... ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում միջուկային ուժերի պատ... Քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ... Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտն... Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ... Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատր... ՃՏՊ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Բրյուսելում քննարկվում է ԵՄ-ի և Ուկրաինայի պա... «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մ... Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Ա... Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ ... Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական... Հրդեհ՝ Հրազդանի կիրճում Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում ... Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխա... Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթա... Քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախ... Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթ... Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ... Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է... Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանությո... Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է ... Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արն... Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բ... Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաներ... Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ նրանք... Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկան... Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուս... ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մ... ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճա... Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը լուրջ խնդիրներ ո... Մայիսի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագ... «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշ... Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու ... Ստացվել է Պուտինի երդմնակալության հրավերը, մա... Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերակա... Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները... ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan