Երևան, 08.Մայիս.2024, 00:00 |
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար... Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա... Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկ... Ջուր չի լինելու․ հասցեներ Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շերը՝ Էլվիս Փրեսլիին մերժելու մասին. «Նրա հեղ... Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խա...

Առանց առերեսման Թուրքիան չի կարող լինել ժողովրդավարական, հարևանների հետ հաշտ երկիր․ թուրք քաղաքագետ

Թուրք քաղաքագետ, լրագրող, հրապարակախոս, ներկայում Աթենքի համալսարանի դասախոս Ջենգիզ Աքթարը նախատեսում է հայերեն հրատարակել 2021թ․-ին ֆրանսերենով լույս տեսած իր գիրքը, որը կոչվում է «Թուրքական հիվանդությունը» (անգլերեն՝ The Turkish Malaise)։ Աքթարը գրքում անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայի ժխտողականությանն ու անպատժելիությանը։ Նա պնդում է, որ Թուրքիան չի կարող լինել նորմալ, ժողովրդավարական պետություն, քանի որ չի առերեսվում ինքն իր հետ։ Աքթարը, որը նաև 2008 թվականին կազմակերպված «Հայե՛ր, ներեցեք մեզ» արշավի նախաձեռնողներից է, Երևանում է։ Նա «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցել է իր գրքի, դրանում քննվող հարցերի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

-Հարգելի՛ Ջենգիզ Աքթար, Ձեր վերջին գիրքը, որն անվանել եք «Թուրքական հիվանդությունը» (The Turkish Malaise, Türk İlleti), առաջիկայում նախատեսում եք հրապարակել նաև հայերեն։ Ինչու՞ հայերեն։ Ո՞րն է ձեր գրքի թեմատիկան։

-Գիրքը գրվել է ֆրանսերեն։ Անգլերեն կոչվում է The Turkish Malaise։ Թուրքերենը դեռևս չկա։ Ամենայն հավանականությամբ, գիրքը հայերենով ավելի վաղ լույս կտեսնի, քան թուրքերենով։ Այն տպագրելու է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։ Իմ գրքերից մեկն էլ են նրանք հրատարակել։ Այն կապված էր «Հայե՛ր, ներեցեք մեզ» արշավի հետ։ Գիրքը փոքրածավալ է։ Պատմում է Թուրքիայի երեկվա ու այսօրվա մասին։ Պատմում է այն մասին, որ Թուրքիան մի շատ հիմնական խնդիր ունի։ Այդ հիմնական խնդիրը հարյուր տարի առաջ կատարված էթնիկ և կրոնական զտումն էր՝ կապված բոլոր ոչ մուսուլմանական տարրերի հետ։ Այս պետությանը և այս հասարակությանը հիվանդացնող տարրն էլ հենց այն է, որ այդ էթնիկ և կրոնական զտման հետ կապված հիշողության մասին աշխատանք չի կատարվել։ Այդ պատճառով «հիվանդություն» բառը (անգլ․՝ malaise, թրք․՝ illet) շատ տեղին է։ Ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների հետ կապված բոլոր ջարդերը, կոտորածները, որոնց պատասխանը չի տրվել, իրենց գինն ունեն։ Թուրքիան այդ պատճառով որևէ կերպ չի կարողանում դառնալ նորմալ երկիր։ Գիրքն այդ մասին է պատմում։ Շատ այլ բաների մասին էլ է պատմում, բայց հայ աշխարհին հետաքրքրող մասը դա է։ Ես մտածում եմ, որ առանց առերեսման Թուրքիան երբեք չի կարող լինել նորմալ, ժողովրդավարական, իր և իր շրջապատի հետ, հարևանների հետ հաշտ երկիր։ Եվ չի էլ լինում։ Հարյուր տարի է՝ չի լինում։ Չի ստացվում։ Ռուսոյի արտահայտությամբ՝ «սոցիալական պայմանագիրը» չի կայանում, հասարակական հաշտությունը չի կայանում։ Հայերը, հույները, ասորիները գնացին, ոչնչացվեցին, սակայն նման մի խնդիր է Քրդական հարցը։ Թուրքիան դա էլ չի կարողանում լուծել։ Բայց հենց այդ պատճառով չի կարողանում լուծել։ Այն պատճառով, որ չի առերեսվում իր հետ և նաև չի ցանկանում հավասար վերաբերվել իրենից տարբերվողներին։

-Այսինքն գրքում այդ տեսանկյունից անդրադառնում եք Հայոց ցեղասպանությա՞նը։

-Անշուշտ։ Միայն այդ մասին (Հայոց ցեղասպանության-խմբ․) չեմ խոսում, բայց դա «հիմնադիր չարիք է», անգլերեն ես կոչում եմ founding evil։ Թուրքիան չի կարողանում ազատվել դրանից, քանի որ դրա պատասխանը երբեք չի տրվել։ Պատկերացրեք, օրինակ, գերմանացիները 1945թ․-ից առաջ իրենց գործածի հետ կապված ոչինչ ասած չլինեին, հիշողության աշխատանք արած չլինեին, ներողություն խնդրած չլինեին, արդյո՞ք կարող էին լինել այնպիսին, ինչպիսին կան։ Իհարկե, չէին կարող։ Ուստի այստեղ հիմնական խնդիր, անհանգստություն կա։ Գրքում խոսում եմ նաև այդ մասին։

-Դուք պարբերաբար ուշադրություն եք հրավիրում այն հարցին, որ Թուրքիայի այսօրվա խնդիրների հիմքում ընկած է պատմական անպատժելիությունը։ Եթե չեմ սխալվում, այդ միտքն առկա է նաև ձեր գրքում։ Կբացե՞ք փակագծերը։

-Չհիշել, հարց չտալ, պատասխան չտալ և չպատժվել․ Սրանք բոլորը կապված են մեկը մյուսի հետ։ Այսինքն անպատասխանատու լինելու, գործած հանցագործության համար որևէ պատիժ չկրելու մի սովորույթ կա։ Թուրքիայում այդպիսի քաղաքական մշակույթ կա։ Այսինքն, հարյուր տարի առաջվանները եթե պատասխան չեն տվել, այսօրվաններն էլ չեն տալիս։ Կարողանու՞մ եմ բացատրել։ Խնդիրը դա է, քանի որ այդպիսի քաղաքական մշակույթ կա ձևավորված։

-Արդյո՞ք մեջբերված Ձեր այդ պնդման համատեքստում է նաև դիտարկելի Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն Արցախյան 44-օրյա պատերազմում, այլև, օրինակ, Լաչինի մարդասիրական միջանցքի արգելափակման և արցախահայերի՝ ամիսներ շարունակվող շրջափակման հարցում։

- Լիովին դրա (անպատժելիության-խմբ․) հետ կապված չէ։ 2009թ․-ի արձանագրությունների չեղարկումից հետո տեսնում ենք, որ Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ միասնաբար, քան երբևէ։ Ավելի վաղ նման բան չկար։ 2009թ․-ին արձանագրությունները ձախողվեցին և դրանից հետո 2010թ․-ի այդ ռազմական պայմանագրի հետ միասին արդեն Թուրքիան, հատկապես Արցախի հետ կապված, Ադրբեջանի շահերի համաձայն սկսեց գործել։ Իրականում Թուրքիան փոքր-ինչ Ադրբեջանին կապեց իր ձեռքերը, և երկու երկրների միջև արդեն շատ լուրջ պատմական, քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերություններ կան։ Եվ այստեղ ավելի շուտ Անկարան ունի Բաքվի կարիքը, քանի որ Ադրբեջանը մեծ ներդրումներ ունի Թուրքիայում։ Միայն 20 միլիարդ պաշտոնական ներդրում ունի, հավանաբար դրանից չորս անգամ ավել էլ ոչ պաշտոնական ներդրում ունի։ Հետևաբար, այստեղ շատ լուրջ շահի վրա հիմնված հարաբերություն կա։ Այս շահի վրա հիմնված հարաբերության համաձայն էլ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կարողանում է քայլ անել մինչև ինչ-որ մի կետը, ավելի շատ չի կարողանում կատարել։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներում Արցախի հարցը, Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք օրակարգ չի գալիս։ Հայոց ցեղասպանության հարցը ևս։ Այդտեղ միայն քննարկում են բացե՞ն սահմանը, թե՞ ոչ, ե՞րբ բացեն սահմանը, ովքե՞ր են անցնելու սահմանով և նման այլ հարցեր։ Գուցե, մի օր էլ փոխադարձ դեսպաններ նշանակվեն, սակայն դրանից բացի շատ այլ բան չի կարող լինել։ Ադրբեջանի և Թուրքիայի այդ չորս տիպի հարաբերություններից խոսեցի չէ՞։ Նշածս պատմական կապը ամբողջությամբ սրա հետ է կապված։ Սա անպատժելիություն է, սակայն կապված չէ Հայոց ցեղասպանության հետ։ Պատամականորեն Բաքուն և Անկարան նույն բաներն են մտածում։ Եվ աշխարհում այսօր ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն է առաջ տանում։ Անշուշտ Թուրքիան էլ է այդպես մտածում, սակայն Բաքվի ետևից է գնում, հիմնական առաջնորդը Բաքուն է և Բաքվի փողը։ Հետևաբար, հարյուր տարի առաջվա ժխտողականությունն ու այսօրվա ժխտումը նույնն են։ Օրինակ, աշխարհում չկա մեկը, որ ասում է, թե Լեռնային Ղարաբաղը հինավուրց, հին ադրբեջանական հող է, չկա նման բան։ Այսինքն, այն պահից սկսած, երբ ասում ես, թե «դա հայկական հող չէ, ադրբեջանական հող է», ինչ-որ բան ժխտում ես։ Դա շատ հին հայկական հող է, չկա մեկը որ չգիտի դա։ Սակայն դա մերժվում է, քանի որ բոլոր այդ իրողությունները մերժվել են։

-Արցախի պատերազմից հետո մեկնարկեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դուք Ձեր հարցազրույցներում սկզբնապես այն բնորոշել եք «տեսականորեն հնարավոր, սակայն գործնականում անհնար»։ Կներկայացնեք Ձեր այդ բնորոշման հիմքում ընկած պատճառները։

-Ինչպես ասացի, ամենայն հավանականությամբ, սահմանը կբացվի, սկզբում երրորդ երկրների քաղաքացիները կանցնեն։ Ի դեպ, Հայաստանում բազմաթիվ նման մարդիկ կան։ Գրեթե բոլորը երկրորդ անձնագիր ունեն, կա՛մ ռուսական անձնագիր, կա՛մ ֆրանսիական, կա՛մ ամերիկյան և այլն։ Եվ դա նշանակում է սահմանը բացել հայերի համար։ Այնուհետև, գուցե, փոխադարձ դեսպաններ նշանակվեն Անկարայում և Երևանում։ Սակայն բացի դա, ի՞նչ կարող է լինել՝ պարզ չէ։ Երկրորդն էլ՝ պետք է նայել այն հանգամանքին, թե այդ ամենը կատարելու ընթացքում Բաքուն ինչ է ասելու, համաձայնելո՞ւ է, թե՞ ոչ։ Նշածս պատճառներով Անկարայի դեմ Բաքվի ձեռքում այնքան խաղաքարտեր կան․․․ Հետևաբար ի՞նչ են ասելու։ Օրինակ, եթե Բաքուն ոչ ասի սահմանի բացմանն ի՞նչ է լինելու։ Չգիտենք։ Հարցական նշան կա։ Անկարան որքա՞ն կարող է դեմ դուրս գալ Բաքվին, մինչև ու՞ր, չգիտենք։ Սակայն, առանց այդ էլ, սահմանի բացումից, դեսպանների նշանակումից բացի, այլ հեռանկար չեմ տեսնում՝ անկեղծ ասած։ Առանց այդ էլ չեն քննարկում նման բաները։ Վատ չէ մարդիկ կգան-կգնան։ Հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչները, այսինքն՝ Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահմանը մարդկանց համար անցում է լինելու, գալու են գնալու են։ Հայաստանում բազմաթիվ կարսեցի, վանեցի կա չէ՞․ «Կարսեցի», «վանեցի», «մուշեցի» (ժպտալով թվարկում է հայերեն)․․․ Նրանք գնալու են այնտեղ, այնտեղից գալու են Հայաստան, վատ բան չկա, սակայն դրանից ավելի ի՞նչ կլինի։ Շատ երկարաժամկետ գործ է։ Ասածս այն է, որ հնարավոր չէ, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և այլն։

-Մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են անցկացվելու։ Ինչպե՞ս կընթանա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, եթե դիտարկենք երկու սցենար․ ա) հաղթում է իշխող «Ժողովուրդ» դաշինքը և նրա նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բ) հաղթում է ընդդիմադիր «Ազգ» դաշինքը և նրա նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Կկիսվե՞ք ձեր կանխատեսումներով։

-Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունն ազգային քաղաքականություն է, պետական քաղաքականություն է։ Երբ Թուրքիայի կառավարությունները փոխվում են, այդ քաղաքականությունը չի կարող փոխվել։ Եթե անգամ նոր իշխանություն գա մայիսի 14-ից հետո, ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը չի փոխվելու։

դիտվել է 91 անգամ

Այս թեմայով

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար... Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա... Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկ... Ջուր չի լինելու․ հասցեներ Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շերը՝ Էլվիս Փրեսլիին մերժելու մասին. «Նրա հեղ... Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan