Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցույցն ավարտվել է, Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայի երթեւեկությունը վերականգնվել է։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Interpressnews գործակալությունը։
Իրավապահներն ու հատուկ ջոկատայինները լքում են տարածքը՝ տանելով ջրցան մեքենաները, որոնք կիրառվել են ցուցարարների դեմ։
Ցուցարարները մաքրում են նաեւ խորհրդարանի շենքի շրջակայքը, իսկ կոմունալ ծառայությունները տեղում մաքրում են տարածքը։ Նշվում է, որ Թբիլիսիի բնակիչները մտադիր են մարտի 8-ին հավաքվել խորհրդարանի դիմաց հերթական հանրահավաքին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Բողոքի ակցիաների պատճառը Վրաստանում իշխող կուսակցության՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք ընդունելու մտադրությունն էր։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին և խոստացել վետո դնել օրենքի վրա, որն, ըստ նրա, անվավեր է և ոչ մեկին օգուտ չի տալիս։