Սաակաշվիլիի բժիշկը հայտնել է նրա առողջական վիճակի վատթարացման մասին
Թբիլիսիի կլինիկաներից մեկում բուժում անցնող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ ծանր է, եթե քաշի կորուստը շարունակվի, անդառնալի գործընթացներ կսկսվեն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Վրաստանի օմբուդսմենի գրանսենյակին կից բժիշկ Գեորգի Գրիգոլիային։
«Կախեքսիան (հյուծանք - խմբ․) սրվում է: Այն, ինչ կատարվում է Սահակաշվիլիի հետ, օրինաչափություն է. նա քաշ է կորցնում, տեղի է ունենում մկանային և արդեն իսկ ոսկրային հյուսվածքների քայքայում»,- լրագրողների հետ զույցում ասել է Գրիգոլիան՝ հավելելով, որ այս ամենը պայմանավորված է նրանով, որ Սաակաշվիլին չի ստանում իր վիճակին համարժեք բուժում:
Բժշկի խոսքով, եթե «քաղաքական գործչի քաշը նվազի մինչև 55 կգ, ապա կսկսվեն անդառնալի գործընթացներ, նա գամված կլինի անկողնուն»։ Ներկա պահին Սաակաշվիլին կշռում է 64 կգ, սակայն քաշի կորստի միտումը պահպանվում է։
Վերջին անգամ օմբուդսմենի գրասենյակի բժիշկները Սաակաշվիլիին զննել են փետրվարի 19-ին։ Նրանց պաշտոնական եզրակացության մեջ ասվում է, որ հիվանդի մոտ առկա է հավասարակշռության կորուստ, մտավոր գործառույթների թուլացում, նրա օրգանիզմում սկսվել է հյուսվածքների ինքնաքայքայման գործընթաց, մկանների ապաճում, չորրորդ աստիճանի հյուծանք և ծայրամասային ու վեգետատիվ նևրոպաթիա։