Ուկրաինացի պատգամավորը Սաակաշվիլիից բաժանվել է՝ իմանալով, որ վերջինիս ամբողջ ունեցվածքը գրանցված է մոր անունով. լրատվամիջոցներ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն վերջնականապես դադարեցրել է հարաբերությունները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ այն բանից հետո, երբ իմացել է, որ նրա ամբողջ ունեցվածքը գրանցված է մոր անունով, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Strana.ua-ն։
2020 թվականի աշնանը Strana.ua-ն հայտնել էր Սաակաշվիլիի և Յասկոյի սիրավեպի մասին։ Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները։ Սակայն մեկ տարի անց, երբ նախկին նախագահը վերադարձավ Վրաստան, որտեղ նրան ձերբակալեցին, Սաակաշվիլիի սոցիալական ցանցերում հայտնվեց Յասկոյի նկատմամբ սիրո մասին հրապարակում։ Այսպիսով, զույգը հանրայնացրել է իրենց հարաբերությունները։
«Սկզբում Լիզա Յասկոն մեկնում էր Թբիլիսի՝ տեսնելու Սաակաշվիլիին, տեսաուղերձեր էր հրապարակում՝ ի պաշտպանություն նրա, բայց հետո նկատելիորեն նրա եռանդը պակասեց։ Յասկոն մեկ տարի է, ինչ Սաակաշվիլիին բանտում չի այցելել, նույնիսկ կապ չի պահպանում նրա հետ։ Յասկո-Սաակաշվիլի զույգի հարաբերություններն ամբողջությամբ դադարել են, երբ նա իմացել է, որ Սաակաշվիլիի ամբողջ ունեցվածքը գրանցված է մոր անունով»,- գրում է Strana.ua-ն՝ վկայակոչելով նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրը։
Հիմա, երբ Սաակաշվիլին ծանր վիճակում է գտնվում բանտում, Լիզան նրան չի հիշում՝ «չի թռչում, կապ չի պահում նրա հետ», ասել է քաջատեղյակ աղբյուրը։
Նշվում է նաև, որ Յասկոն քաղաքական գործչին խանդել է արտամուսնական կապից ծնված մանկահասակ դստերը՝ էլիս Մարիային (այժմ երեխան 2,5 տարեկան է), որը ծնվել է վրացի երգչուհի Սոֆյա Նիժարաձեից։ Սաակաշվիլին աղջկան հրապարակավ ճանաչել է իրեն և կախել նրա լուսանկարները բանտախցում: