Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը Վրաստանում 4,4 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ կիրակի օրը ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Թբիլիսիի ժամանակով 12:07-ին, էպիկենտրոնը եղել է Օզուրգեթի քաղաքի մոտ գտնվող Գոմի գյուղը։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 12:21-ին Բախմարո լեռնային առողջարանային գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա։
Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։