Մեսսի. Տխուր եմ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, խոսելով է իր վնասվածքի մասին, ասել է, որ այն անսպասելի էր: «Տխուր եմ, որովհետև չէի սպասում, որ նման բան տեղի կունենա: Բացի այդ՝ այս վասվածքն ստացա նախորդից անմիջապես հետո, սակայն շատ չեմ մտահոգվում», - ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում իսպանական «Marca»-ն:
Մեսսին նաև հերքել է այն խոսակցությունները, թե իր վնասվածքների պատճառը նախամրցաշրջանային խաղերի ծանրաբեռնվածությունն էր:
«Դրանք պարզապես բաներ են, որ խոսում են: Արձակուրդների ժամանակ տեղի ունեցող խաղերում ճնշում չկա: Հավաքվում ենք, խաղում ենք… Ես դրանից հաճույք եմ ստանում», - ասել է Մեսսին:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.allsport.am/