Երևան, 29.Ապրիլ.2024, 00:00 |
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կ... Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը (տ... Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքո... Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությու... Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգա... Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է ... Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստի... Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու ... Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն ... Բայրամովը մեկնել է Կատար Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թ... Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայա... Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբ... Բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գ... ՀՀ ԱԳ նախարարը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագ... Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգն... Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով ... Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացվա... Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5... Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքե... Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 ... Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլ... Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց... Ծառատունկ՝ ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ... Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրե... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... ՇՄՆ պատվիրակությունը Օտտավայում մասնակցում է ... Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հա... Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան... Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպ... Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել ... «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մ... 24 ժամ ջուր չի լինի Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիո... Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվա... Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է.... Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռն... Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի ... Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Կապանի Բ... Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրեն... Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը... Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արար... Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի... Գազանջատումներ. հայտնի են հասցեները Բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանու... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագ... Մեքսիկայում տեղափոխող ավտոբուս է շրջվել Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վ... Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի ա... Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի ս... «Հանգստանալու միակ արդյունավետ միջոցը սեքսն է... Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբի ռազ... ՀՀ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Սյունիքում... Թուրքիայի և Հունաստանի միջև նոր կամրջի շինարա... Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ ... Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար,բայց... «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է... Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչ... Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ...

Համալսարանի 2 ֆակուլտետ ռեկտորը որոշել է միավորել

ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է Ֆիզիկայի ֆակուլտետը միավորել Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետ, իսկ Ռադիոֆիզիկայի ներկայիս դեկան Խաչիկ Ներկարարյանին նշանակել նոր ձեւավորվող ֆակուլտետի դեկան, ֆիզիկայի ֆակուլտետի ներկայիս դեկանին՝ Ռաֆիկ Հակոբյանին էլ ազատել աշխատանքից: Սակայն խնդիրն այն է, որ այս գաղափարը ռեկտոր Հովհաննիսյանը բացարձակապես չի քննարկել հիշյալ ֆակուլտետների կոլեկտիվների հետ, չի լսել նրանց, հիշյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների կարծիքը, այլ կայացրել է միանձնյա որոշում եւ պատրաստվում է հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստում անցկացնել այդ հարցը եւ միավորվող ֆակուլտետների կոլեկտիվներին, Ամանորին ընդառաջ, կանգնեցնել փաստի առաջ:

Հոգաբարձուների խորհրդի անդամները, բացառությամբ մի քանի հոգու, միշտ պատրաստ են դակել ռեկտորի կամ հոգաբարձուների խորհրդի նախագահի (ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյան) բերած որոշման ցանկացած նախագիծ: Նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ձեւով յուրովի կապված է կա՛մ ռեկտորի, կա՛մ հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ եւ ունի անձնական կամ այլ բնույթի շահագրգռվածություն: Ֆիզիկայի ֆակուլտետը մայր բուհի տարեկիցն է եւ ԵՊՀ հիմնադիր ֆակուլտետներից, փաստորեն, ռեկտորը ցանկանում է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող ֆակուլտետը փակել, միավորել Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետ: Բնականաբար, միավորման արդյունքում նաեւ աշխատատեղեր կկրճատվեն, բայց ռեկտորին դա քիչ է հուզում, գլխավորը՝ որ ինքն ու իր պրոռեկտորները, աշխատակազմի ղեկավարը եւ այլ մանր ու մեծ տրամաչափի պաշտոնյաներ մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում:

Մեզ հետ զրույցում Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը հաստատեց այս լուրը, որ ֆիզիկայի եւ ռադիոֆիզիկայի ֆակուլտետները պատրաստվում են միացնել։ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքը հարցրե՞լ են, ինքն ի՞նչ դիրքորոշում է հայտնել։ «Իմ կարծիքը հարցրել են, ես ասել եմ, որ դեմ եմ, որովհետեւ ես համարում եմ, որ ռադիոֆիզիկան կիրառական բնույթի է, իսկ մեզ մոտ՝ Ֆիզիկայի ֆակուլտետում հիմնարար բնույթի է, դրա համար, կարծում եմ, չի կարելի։ Երկրորդն էլ՝ Ֆիզիկայի ֆակուլտետը հիմա աճ է ապրում, զարգացում է ապրում, եւ այդ պահին ինչ-որ փորձեր անելը վտանգավոր է, պետք է սպասել՝ այդ աճը կանգնի, հետո»,- պատասխանեց Հակոբյանը։

Հարցրինք՝ միավորման հետեւանքով ֆակուլտետներում աշխատատեղերի կրճատման վտանգ տեսնո՞ւմ է։ Պատասխանեց, որ կրճատման վտանգ առանձնապես չի տեսնում, իսկ իր՝ դեկանի պաշտոնում պաշտոնավարման դադարեցումը կրճատում չի համարում․ «Եկեք դա կրճատում չհամարենք, հիմա ես այսօր դեկան եմ, վաղը կարող է դեկան չլինենք, դեկան լինել-չլինելը երկրորդական է, դա աշխատանքից ազատել չի նշանակում, ես պրոֆեսոր եմ, ինձ չեն որոշի ազատել աշխատանքից։ Նախ՝ իմ ժամկետը շուտով լրանում է, հետեւաբար, դա կրճատում չի կարող լինել։ Ինձ համար կարեւորն այն է, որ ինչ էլ անում ենք, պետք է կշռադատված, առանց շտապելու, մասնագետների կարծիքները հարցնելով անել։ Ես չեմ ասում՝ սխալ է կամ ճիշտ է, բայց պետք է կարծիքները նայել, կարող է՝ ես եմ սխալ»։

Զրուցեցինք նաեւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանի հետ՝ կո՞ղմ է այդ միավորմանը։ «Գիտե՞ք ինչպես՝ այդ հարցին միանշանակ պատասխան չենք կարող տալ։ Ես ասեմ, թե ինչու․ մենք գնում ենք տրամագծորեն տարբեր ճանապարհներով։ Մենք ուզում ենք, որ ամբողջ ֆակուլտետը ներկայացված լինի բակալավրիատի մեկ ծրագրով, այսինքն՝ սկզբից ունենում ենք բակալավրիատի 1 ծրագիր, այնուհետեւ՝ 2-րդ կուրսն ավարտելուց հետո, ուսանողները բաժանվում են ըստ մասնագիտացումների։ Ֆիզիկայի ֆակուլտետը գնում է հակառակ ճանապարհով․ նրանք այս պահի դրությամբ ունեն 5 հատ բակալավրիատի ծրագիր։ Ստացվում է, որ մենք մագիստրատուրայում ունենք 300 ուսանող, որը, ենթադրվում է, կպահպանվի, եւ 1 բակալավրիատի ծրագրի ենք գնում, նրանք ունեն 200 ուսանող եւ 5 բակալավրիատի ծրագիր։ Հիմա ասացեք, խնդրեմ՝ այդ պայմաններում եթե հստակ սկզբունք չի առաջադրվում, թե որ ճանապարհով պետք է գնալ, մինչեւ այդ հարցը չպարզվի, այդ վիճակում այդ միացումն անհեթեթություն է։ Ստացվում է 6 ծրագիր, որոնցից մեկն ավելի շատ ուսանող ունի, քան թե մնացած հինգը միասին վերցրած։ Դուք այդպիսի ֆակուլտետ պատկերացնո՞ւմ եք։ Ուրեմն պետք է այս հարցը որոշակիանա, թե որ ճանապարհով են գնում, հետո նոր դրվի միացումների հարցը։ Իմ տեսակետը սա է»,- պատասխանեց Ներկարարյանը։

Նրա կարծիքով եւս աշխատատեղերի կրճատում չի սպասվում։ «Ես կարծում եմ՝ ոչ, որովհետեւ, նախ, ռեկտորն այն կարծիքին է, որ եթե ինչ-որ մեկն էլ կրճատվի, ուրեմն գիտական թեմաների կողմից կլրացվի իրենց աշխատավարձը, էնպես որ՝ կարելի է իրականացնել սահուն սերնդափոխություն։ Խնդիրը մարդկանց դուրս հանելը չէ, խնդիրը 2 տրամագծորեն տարբեր ուղղություններն են՝ կրթական համակարգի վերաբերյալ, խնդիրը դրանց մեջ ընտրություն անելն է։ Չեմ կարծում, թե այդ միացումից մարդիկ կտուժեն»,- պատասխանեց Խաչատուր Ներկարարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0f997510578d8edcc1179fa89de6c178?fbclid=IwAR153x_gaNgyjpYoRnFubgvMcp87hCIy8MJIe4ylHblf26PqAm990t6hJCU

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 749 անգամ
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կ... Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը (տ... Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքո... Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությու... Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգա... Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է ... Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստի... Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու ... Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն ... Բայրամովը մեկնել է Կատար Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թ... Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայա... Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբ... Բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գ... ՀՀ ԱԳ նախարարը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագ... Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգն... Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով ... Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացվա... Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5... Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքե... Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 ... Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլ... Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց... Ծառատունկ՝ ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ... Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրե... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... ՇՄՆ պատվիրակությունը Օտտավայում մասնակցում է ... Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հա... Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան... Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպ... Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել ... «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մ... 24 ժամ ջուր չի լինի Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիո... Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվա... Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է.... Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռն... Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի ... Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Կապանի Բ... Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրեն... Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը... Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արար... Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի... Գազանջատումներ. հայտնի են հասցեները Բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանու... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագ... Մեքսիկայում տեղափոխող ավտոբուս է շրջվել Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վ... Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի ա... Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի ս... «Հանգստանալու միակ արդյունավետ միջոցը սեքսն է... Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբի ռազ... ՀՀ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Սյունիքում... Թուրքիայի և Հունաստանի միջև նոր կամրջի շինարա... Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ ... Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար,բայց... «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է... Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչ... Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan