Գազի բալոնից հրդեհ էր բռնկվել բնակարանի խոհանոցում
Նոյեմբերի 30-ին, ժամը 14։01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գազի բալոնից (3 կգ-անոց) հրդեհ է բռնկվել բնակարանի խոհանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:17-ին, մարվել՝ 14:44-ին: Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, դուռը և պատուհանը։