ԱՄԷ-ի նախագահը Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպմանը գնացել է մարզակոշիկներով
ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման է գնացել սեւ մարզակոշիկներով, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քաղաքական գործչի Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի կադրերում երեւում է, որ, մարզակոշիկներից եւ ավանդական արաբական հագուստից բացի՝ նրա ոտքերին Nike-ի գուլպաներ էին։ Պուտինն, իր հերթին, հանդիպմանը ներկայացել է կոշիկներով եւ գործնական կոստյումով ու մանուշակագույն փողկապով։
Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ բանակցելու Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցի ձեւաչափով։