Էրդողանը գնացել է արաբական երկրներ՝ գումար խնդրելու. Կոմմերսանտ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսում է շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ՝ ԱՄԷ, Քաթար և Սաուդյան Արաբիա։ Առաջնահերթությունների թվում է տնտեսության վերականգնումը, որը տուժել է ներդրումների արտահոսքի պատճառով։ Անկարան ակնկալում է համաձայնության գալ թուրքական տնտեսությունում ավելի քան 50 միլիարդ դոլարի ներդրումների շուրջ։ Թուրքիայի շրջադարձը դեպի Մերձավոր Արևելք կապված է նաև անվտանգության ռազմավարության վերանայման հետ, որը ներառում է արաբական աշխարհի հետ ակտիվ մերձեցում՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու և Իրանի ազդեցությունը նվազեցնելու համար, գրում է Kommersant-ը։