Ֆրանսիայի բենզալցակայանների 30%-ում վառելիքի պակաս կա
Ֆրանսիայում բենզալցակայանների գրեթե 30%-ը վառելիքի առնվազն մեկ տեսակի դեֆիցիտ ունի, ամենաբարդ իրավիճակը Օ դը Ֆրանս դեպարտամենտում է, որտեղ կայանների 54,8%-ը վառելիքի պակաս կա : Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Էկոլոգիական անցման նախարարության տվյալների, գազալցակայանների 29,7%-ը դժվարություններ է ունենում առնվազն մեկ ապրանքի հետ կապված։ Վառելիքի դեֆիցիտ է նկատվում Պա-դե-Կալեի բենզալցակայանների 59,1%-ում, Իլ-դը-Ֆրանսում, վառելիքի պակաս է գրանցվել գազալցակայանների 44,9%-ում։
«Ես ուզում եմ արձագանքել կառավարության կոչին Total-ի և Esso-ի ղեկավարներին և արհմիություններին: Լուծումը պետք է անհապաղ գտնել սոցիալական երկխոսության միջոցով, որը պետք է տեղի ունենա ընկերությունների ներսում»,- ասել է նախարար Անիես Պանիե Ռունաշը՝ մեկնաբանելով ընկերության աշխատակիցների գործադուլները։
Քաղաքացիները չպետք է տուժեն գործադուլների հետևանքներից, ասել է նա՝ կոչ անելով դադարեցնել դրանք։