Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ...

Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը մեքենաներ ձեռք բերում Քոչարյանական «Տոյոտայց»․ «Հրապարակ».

Նիկոլ Փաշինյանը երեկ, չուզենալով, մի կերպ խոստովանեց, որ պետք է բյուջեից գումար հատկացնեն եւ պարեկային ոստիկանության համար մեկ անձից գնում կատարելով՝ ավտոմեքենաներ ձեռք բերեն «Տոյոտա Երեւան» ընկերությունից։ Այդ ընկերությունը, հիշեցնենք, պատկանում է Քոչարյաններին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն։ «Տոյոտա Երեւան» ընկերության բաժնետոմսերի 60 %-ը պատկանում է «Հ2» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Մայրապետյանին, 30 %-ը՝ Սեդրակ Քոչարյանին, 10%-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Վահե Գզրարյանին։ Ու քանի որ կառավարությունը, չնայած գործադրած ջանքերին, որ ազատվի «Տոյոտայի»՝ նախկիններից եկած «մենաշնորհից», ի վերջո եկավ այն եզրահանգման, որ իրենց անհրաժեշտ մեքենաները «Տոյոտա Երեւան» ընկերությունը կարող է մատակարարել։ 

Դրա համար երեկ կառավարության նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցեց նախագիծ, որով Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում 2023 թ․ հունվարից նոր պարեկային ծառայության համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով կառավարությունը 3,1 մլրդ դրամ կհատկացնի «Տոյոտա Երեւան» ընկերությանը։ Նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի ոճով կարող ենք այսպես ձեւակերպել․ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 3.1 մլրդ կհատկացնի իր թշնամի Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող ընկերությանը»։

Նախագծում նշված է, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր՝ մեխանիկական, եւ 130 միավոր՝ ավտոմատ տուփով մեքենա, որն արտաճանապարհային մոդել է։ Մեխանիկական փոխանցումատուփով մոդելը կարժենա 15 մլն 900 հազար դրամ, ավտոմատ փոխանցումատուփովը՝ 18 մլն 400 հազար դրամ։ Այս գնման պատճառն այն է, որ հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցչի հարցում են արել եւ պարզել, որ հայտարարված տեխնիկական բնութագրերով, քանակով՝ 175 միավոր, եւ մինչեւ նոյեմբերի 15-ը ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ն՝ հնարավոր սեղմ ժամկետում գումարն ամբողջությամբ կանխավճարային եղանակով հատկացնելու դեպքում, իսկ մյուսները հրաժարվել են: Ու քանի որ Քոչարյանի ավտոսրահից առանց մրցույթի գնվող մեքենաների թեման կարող էր շահարկումների տեղիք տալ, Փաշինյանը երեկ հայտարարեց, որ իրենք կարող էին այս նախագիծն անցկացնել չզեկուցվող հարցերի ցանկում, բայց որոշեցին զեկուցել եւ բաց, թափանցիկ խոսել, թե ինչու են որոշել այս գնումը կատարել։ Ու սկսեց արդարանալ, երկար-բարակ խոսել մեքենաներից, մեքենաների տեխնիկական հնարավորություններից, որից ինքը, դատելով խոսքից, գաղափար չունի, բայց անկաշկանդ փիլիսոփայում է, անգամ մեքենաների գույնից ու «դինամիկներից» է խոսում՝ հընթացս տափակ հումորներ անելով եւ «դեղին ժիգուլու» մակարդակի օրինակներ բերելով, թե ավտոբուսը գնում է՝ առանց դռների եւ կանգառներում չկանգնելով։ 

«Երբ որ Շիրակի եւ Լոռու մարզերում տեղի ունեցավ գործընթացը, տեղյակ եք, որ մեծ խմբաքանակ ավտոմեքենաների գնումներ տեղի ունեցան, դրանից հետո որոշակի հրապարակումներ եղան` ընդհուպ նրանից, թե այդ մեքենաների մեջ վեց.... ըըըը... բարձրախո՞ս, բարձրախոս` չէ, դինամիկ ո՞նց ա հայերեն.... թե ինչի ենք փող ծախսել վեց դինամիկով մեքենա գնելու, եթե կարող էինք.... Ինչների՞ն ա պետք, որ ոստիկանական մեքենայում վեց դինամիկ լինի, կարող էր երկուսը լիներ, չորսը, մեկը, կամ կարո՞ղ էր լինել, թե՞ չլինել, կարելի՞ էր, արդյոք, մեքենան գնել ավելի էժան, եւ էդպես շարունակ»։

Բայց ամենահետաքրքիրը քոչարյանական ընկերությանը պետբյուջեից 3.1 մլրդ փոխանցելու արդարացումներն էին, երբ Փաշինյանը ստիպված խոստովանում էր, որ այլ տարբերակ չունեին։ Հիշեցնենք․ պարեկային ծառայության համար այս կառավարությունը նախկինում մրցութային պայմանների բազմաթիվ խախտումներով ձեռք էր բերել չեխական արտադրության Skoda Octavia մակնիշի մեքենաներ, որոնք իրենց չարդարացրին՝ հաճախակի խափանվում էին ու շարքից դուրս գալիս։ «Խնդիրը հետեւյալն է․ մեքենաների առաջարկի հետ կապված խնդիր ունենք։ Այսինքն՝ մյուս ընկերություններն ընդհանրապես մեզ անհրաժեշտ ժամկետներում արձանագրում են, որ իրենք չեն կարող մատակարարել մեքենաներ։ Հիմա մենք էս պարագայում ունենք խնդիր՝ մեքենա կարող է բերել էլի մի ընկերություն՝ «Տոյոտա Երեւան» ընկերությունը, բայց էս պարագայում էլ չի կարող բերել էն մեքենաներից, որոնք մենք ձեռք ենք բերել Շիրակի եւ Լոռու մարզում»,- ասաց Փաշինյանը։

Իսկ Շիրակի եւ Լոռու մարզերի համար, հիշեցնենք, Toyota մակնիշի երկու մոդելի մեքենաներ են ձեռք բերել՝ Camry եւ RAV4: Հիմա մյուս մարզերի համար ձեռք են բերելու դասով ավելի բարձր մոդել՝ Toyota Furtuner, որն արդեն լիարժեք արտաճանապարհային մոդել է՝ բարձր լուսածերպով։ 
Մենք պարզեցինք, որ ստիպված են «ընտրել» Toyota Furtuner մոդելը, քանի որ ընտրության հնարավորություն առանձնապես չեն ունեցել։ Բանն այն է, որ քովիդի եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ավտոաշխարհում այսօր լուրջ ճգնաժամ է առաջացել։ Մի կողմից՝ եվրոպական, ամերիկյան ու ասիական ավտոընկերությունները սանկցիաներ են կիրառել Ռուսաստանի ու ռուսական շուկայի նկատմամբ՝ հրաժարվելով մեքենա մատակարարել Ռուսաստան եւ ԵԱՏՄ երկրներ, մյուս կողմից՝ ՌԴ-ն է պատասխան սանկցիաներ կիրառել այդ ավտոարտադրողների նկատմամբ։ Արդյունքում, ճապոնական Toyota-ն, օրինակ, որի արտադրության մեջ ՌԴ-ից ներկրվող մետաղի քանակը մոտ 30 տոկոս է, զրկվել է ռուսական մետաղից՝ ըստ այդմ էապես կրճատելով մեքենաների արտադրությունը։ Նույնը, մի բան էլ ավելի վատ վիճակ է եվրոպական ավտոարտադրողների մոտ։ Ու քանի որ համաշխարհային ավտոմոբիլային բրենդների հայաստանյան ներկայացուցչությունները հիմնականում համարվում են ռուսական ներկայացուցչության ֆիլիալը եւ մեքենաների խմբաքանակը ստանում են ՌԴ-ին հատկացվող քանակից, հիմա կանգնել են փաստի առջեւ։

Բայց «Տոյոտա Երեւան» ընկերությունը, լինելով ամենահզորը հայաստանյան ավտոշուկայում, կարողացել է անձնական կապերի, այդ թվում՝ ճապոնական Toyota ընկերության ղեկավարության հետ անձնական հարաբերությունների շնորհիվ շրջանցել ռուսական սանկցիաները եւ ստանալ Toyota-ի որոշ մոդելների խմբաքանակ, այս դեպքում՝ Toyota Fortuner մոդելի, որոնք ավելի վաղ արտադրության էին՝ 2022 թ․ հունվար-փետրվար ամիսների, եւ կանգնած էին նավահանգիստներում։ Պատերազմն ու դրանից բխող սանկցիաների կիրառումն սկսվելուն պես՝ այդ մեքենաներն այլեւս չեն ուղարկվել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Բանակցությունների արդյունքում հաջողվել է այդ մոդելներն ուղարկել Հայաստան։ Որոշ ժամանակ անց դրանք կլինեն Երեւանում։ Ընդ որում, «Տոյոտա Երեւանը» կառավարությանն այս Toyota Fortuner մոդելները վաճառելու է շուկայականից էականորեն ցածր գնով՝ 15-18 մլն դրամով, մինչդեռ «Տոյոտա Երեւանի» պաշտոնական կայքում գինը նշված է 31-38 մլն դրամ։

դիտվել է 917 անգամ
Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan