Երևան, 06.Մայիս.2024, 00:00 |
Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ ... ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության շարժակա... Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ո... Սելենա Գոմեսի ընկերը՝ Բենի Բլանկոն ասել է, որ... Քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մ... «Քնելուց առաջ նայեք էս մի քանի կիլոմետր ձգվող... Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ ... Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակ... Բագրատ Սրբազանի և Իգոր Խաչատուրովի ջերմ գրկախ... Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի ... Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ... Սպասվում է անձրև և ամպրոպ Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը...

Հետաձգվել է Վանաձորի համայնքապետի ընտրության հարցով նիստ գումարելու արգելքը վերացնելու պահանջով հայցի քննությունը

Վանաձորի համայնքապետարանում ճգնաժամը խորանում է. վարչական դատարանն այսօր՝ հուլիսի 20–ին, դատավարության կողմերից մեկի պատշաճ չծանուցված լինելու հիմքով, հետաձգել է Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստեր գումարելու արգելքը վերացնելու պահանջով՝ խմբակցությունների հայցի քննությունը։ Դատական նիստի մասին ծանուցված չի եղել ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը։

«Այսօր պետք է կայանար նախնական դատական նիստը, բայց դատավարության կողմ հանդիսացող «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակի հասցեով ուղարկված ծանուցումը վերադարձվել էր դատարան։ Դատարանն առանց կողմերի կարծիքները լսելու, որոշեց գործի քննությունը հետաձգել անորոշ ժամանակով։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը, հավանաբար, կնշանակվի հաջորդ տարի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանը։

Նշենք, որ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։ Վարչական դատարանը 2021 թ․ դեկտեմբերին մերժել էր «Լուսավոր Հայաստանի» հայցը, որով վիճարկվում էր ընտրության արդյունքները․ ԼՀԿ-ն ցանկանում էր պաշտպանել ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը։ Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու լիազոր ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանն ասել էր, որ այդ դատական ակտը բողոքարկման ենթակա չէ։ Սակայն, ԼՀԿ–ն այն բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, որը 2022-ի հունվարին մերժել էր վարույթ ընդունել բողոքը, քանի որ ըստ փաստաբանի՝ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը իրավասու չէ լսել։ «Լուսավոր Հայաստանը» Վերաքննիչ վարչական դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել։ Բողոքը դատարանում մուտք էր արվել փետրվարի 7-ին։

Արտակ Ոսկանյանը հայտնեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ ԼՀԿ–ի բողոքը։

«Երբ Վճռաբեկ դատարանը այդ գործով որոշում կայացնի, ապա համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ գումարելու արգելքը վերանալու է, անկախ նրանից՝ ավագանու խմբակցությունների հայցի քննությունը ինչքան ժամանակ կքննվի»,– նշեց Ոսկանյանը՝ հավելելով, որ այդ հայցի քննությունը կարող է տեւել մի քանի տարի։

«Եթե հայցի ապահովումը մինչեւ վերջ պահպանվի, ապա այս գործընթացը կտեւի այնքան, մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանա։ Եվ ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական»,–ասաց նա։

NEWS.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասաց, թե կուսակցության գրասենյակի հասցեով դատարանից ծանուցում չեն ստացել։

«Մենք ծանուցում չենք ստացել, չգիտեմ՝ ով է ուղարկել, ինչ ձեւ են աշխատել ու ինչի է հետ գնացել։ Եթե նույնիսկ մեզ ծանուցեին, ու մենք չներկայանայինք այդ նիստին, դատարանը չէր կարող ասել, որ նիստը չի կայանում։ Միայն մեր ոչ պատշաճ ծանուցված լինելու դեպքում դատարանը կարող էր նիստը հետաձգել։ Մեր՝ նիստին ներկայանալ–չներկայանալը որեւէ կերպով չէր կարող ազդեցություն ունենալ դատարանի որոշման վրա»,– ասաց Արտավազդ Ալավերդյանը։

Վանաձորում իրավիճակի հանգուցալուծումը, ըստ ավագանու անդամի, արտահերթ ընտրությունների անցկացումն է. «Մենք կոչ ենք անում գնալ արտահերթ ընտրությունների, դա ժողովրդի շահերից է բխում։ Մենք այսօր ունենք համայնքապետի պաշտոնակատար, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետի կողմից, մինչդեռ իշխանությունը պետք է ձեւավորվի ընտրությունների արդյունքում»։

Հիշեցնենք՝ 2021 թ․ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից 7 ամիս անց էլ Վանաձորում քաղաքային իշխանություն չի ձեւավորվել։ 2021 թ․ դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ հրավիրվել էր դեկտեմբերի 24-ին, որը, սակայն, չէր կայացել, քանի որ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։

Դատական պրոցեսների պատճառով 7 ամիս է՝ պարալիզացված են Վանաձոր խոշորացված համայնքի աշխատանքները։ Ապրիլին, իշխանությունները օրենք փոխեցին, որով վարչապետը լիազորություն ստացավ նշանակել համայնքապետի պաշտոնակատար։ Մայիսի 13–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, սակայն անգամ նրա նշանակումից հետո Վանաձորում ճգնաժամը չլուծվեց։

դիտվել է 77 անգամ
Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ ... ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության շարժակա... Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ո... Սելենա Գոմեսի ընկերը՝ Բենի Բլանկոն ասել է, որ... Քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մ... «Քնելուց առաջ նայեք էս մի քանի կիլոմետր ձգվող... Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ ... Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակ... Բագրատ Սրբազանի և Իգոր Խաչատուրովի ջերմ գրկախ... Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի ... Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ... Սպասվում է անձրև և ամպրոպ Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan