Թուրքիայում տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել
Թուրքիայի հարավում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 41 մարդ, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսում եղել է 41 ուղևոր, նրանցից 39-ը՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ են Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Մեքսիկայից։
Նշվում է, որ տեսարժան վայրեր այցելող ավտոբուսը Միջերկրական ծովի Անթալիայից ուղևորվել է Դենիզլի՝ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում հայտնի առողջարանային հանգստավայր։ Սակայն ճանապարհի հատվածներից մեկում պայթել է ավտոբուսի առջևի աջ անիվը, ինչի հետեւանքով վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, իսկ ավտոմեքենան դուրս է թռել ցանկապատից և շրջվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երեք զբոսաշրջիկներ ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Ավտոբուսի մյուս ուղևորները տեղում բուժօգնություն են ստացել։