«Նա չի վերադառնա». Վերա Բրեժնևայի նախկին մենեջերը հայտարարել է երգչուհու ծրագրերի մասին
Վերա Բրեժնեւայի PR մենեջեր Անաստասիա Դրապենկոն ասել է, որ արտիստը խզել է պայմանագիրը և հրաժարվել Ռուսաստան մեկնելուց։
«Ոչ, ես չեմ աշխատում նրա հետ։ Վերա Բրեժնևա այլևս չկա Ռուսաստանում, նա այստեղ չի վերադառնա»,- ասել է Դրապենկոն։
Բրեժնևայի՝ Ռուսաստանից հեռանալու մասին տեղեկությունը հայտնվեց մարտի վերջին։ Վերան Լեհաստան է մեկնել որպես կամավոր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերա Բրեժնևան պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեից բաժանվելու շեմին է։