Վահան Քերոբյանն այցելել է Կինոյի տուն, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Կինոյի տուն, որտեղ հանդիպում է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ Միքայել Դովլաթյանի և միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանի հետ։
Նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ «Ազգային Սինեմաթեք կոնցեպտ» ստեղծարար կրթական–մշակութային միջավայր ստեղծելու նախաձեռնությանը։
Նախարարը շրջել է շենքի տարածքով, ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին, տեղեկացել գաղափարի մանրամասներին, նաև առկա խնդիրներին ու խոչընդոտներին, քննարկել դրանց հնարավոր լուծումները։