Կառավարությունը լիցենզավորման թույլտվություն տվեց «Չարենցավան-3» ենթակայանը կառուցող պորտուգլական ընկերությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում որոշեց «Էֆասէկ Ինժինյարիա Ի Սիշտեմաշ Էսե Ա» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն տրամադրել:
Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն 2016թ. հուլիսի 1-ին Պորտուգալիայում գրանցված «Էֆասէկ Ինժինյարիա Ի Սիշտեմաշ Էսե Ա» ընկերության հետ կնքել է «110կՎ «Չարենցավան-3» ենթակայանի վերակառուցման,նախագծման, մատակարարման և տեղակայման» պայմանագիրը:
Վկայակոչված պայմանագրի շրջանակներում, ի թիվս այլ աշխատանքների, Կապալառուն պարտավորվել է իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման ու ինժեներական հետազննման աշխատանքներ, որոնք լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են:
Կապալառուն լայն փորձառություն ունի էներգետիկ օբյեկտների կառուցման, էլեկտրաէներգիայի հուսալիության բարձրացման և էներգահամակարգի զարգացման բնագավառում (կատարված աշխատանքների ցանկը կցվում է):
Վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ-ում հիմնել է մասնաճյուղ և գործունեություն է ծավալում մասնաճյուղի միջոցով (պետական գրանցման վկայականը և ներդիրը կցվում են):
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունմամբ առաջարկվում է Կապալառուին տրամադրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին, 3-րդ, և 5-րդ կետերով նախատեսված՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման ու ինժեներական հետազննման գործունեության իրականացման թույլտվություն: