Քննարկվել են Տավուշի մարզի անտառների պահպանության, վերականգնման ու նորերի ստեղծման հարցերը
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը համատեղ խորհրդակցություն են ունեցել Տավուշի մարզպետարանում։
Քննարկվել են անտառային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել մարզի անտառների պահպանության, վերականգնման ու նոր անտառների ստեղծման հարցերին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ապօրինի ծառահատումների և դրա դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ։