Սյունիքի մարզի դատախազը տեղափոխվո՞ւմ է Գեղարքունիք
Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանն (լուսանկարում) ազատվել է աշխատանքից և նշանակվելու է Գեղարքունիքի մարզի դատախազ։
Ըստ տեղեկությունների, Սյունիքի մարզի դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է մարզի դատախազ Մասիս Պողոսյանը։
Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։