Ձեր ուղեղով մտածեք, միացեք, որ ապրենք․ Արթուր Վանեցյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել Facebook- իր էջում, որտեղ մարդկանց կոչ է արել դուրս գալ պայքարի:
Նա, մասնավորապես, նշել է. «Միշտ լինելու են մարդիկ, ովքեր վախացնելու են ձեզ, որ չպայքարեք ձեր կյանքի ու ապրելու համար, բայց մտածեք, ձեր ուղեղով մտածեք, Վանեցյանը եկելա մենակ, թողելով տուն տեղ լավ ու հարմարավետ կյանք, որ ձեր հետ միասին չթողի երկիրը քանդվի.....
Միացեք
միացեք, որ ապրենք»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։