Դարպաս գյուղի մոտ մեքենան մոտ 25 մ բարձրությունից ընկել է տնամերձ այգի
Ապրիլի 17-ին՝ ժամը 21:36-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դարպաս գյուղի Առափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «VAZ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ բարձրությունից ընկել տնամերձ այգի։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժած Մ. Ա-ին մոտեցրել շտապօգնության մեքենային: