Չինաստանը մտադիր է «դատաստանի օրվա գնացք» ստեղծել․ The Times
Չինաստանն ուսումնասիրում է գնացք ստեղծելու հնարավորությունը, որն անընդհատ երկրում կտեղափոխի միջուկային զինանոցի մի մասը, հաղորդում է բրիտանական The Times-ը՝ վկայակոչելով Southwestern Jiaotong University ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը:
Նշվում է, որ նման ուսումնասիրությունները կարող են ազդանշան տալ, որ ՉԺՀ-ն՝ արդիականացնելով իր զինատեսակները, ուսումնասիրում է պատերազմի նոր մեթոդներ։
Պարզաբանվում է, որ քանի որ գնացքը մշտապես շարժման մեջ է, այն գտնելն ու ոչնչացնելն ավելի դժվար է, ուստի «ռելսից» հրթիռ արձակելը տակտիկապես ավելի խելամիտ է։ Բացի այդ, Չինաստանի երկաթուղային ցանցը կազմում է մոտ 40 000 կմ:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ 2015թ․ Չինաստանը երկաթուղուց Dongfeng-41 (DF-41) հրթիռի փորձնական արձակում է իրականացրել։ Սակայն տեղեկություններ չկան, որ Չինաստանն արդեն ստեղծել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար արձակման հարթակ։