Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված ամուսնու հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում զույգը ջերմ գրկախառնված է։ Երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ վերնաշապիկ, դեղին բլուզ, ջինսե տաբատ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակումն Արեւիկը չի մեկնաբանել, սակայն հեշթեգերում նշել է «հանգստյան օրեր, սեր տարածեք» արտահայտությունները։
Օրերս տեղադրված լուսանկարում Արեւիկը ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Արեւիկի ձեռքին ծաղկեփունջ էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Միշտ մնացեք այդպես կանացի, խնամված, ժպտերես եւ օրինակելի»։