Telegram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Telegram-ի օգտատերերը բողոքում են ծառայության աշխատանքի խափանումներից, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետևում է հանրահայտ ինտերնետ-ռեսուրսների խափանումներին և անջատումներին:
19.20-ի դրությամբ գրանցվել է 486 բողոք.օգտատերերի 50%-ը բողոքում է հավելվածի աշխատանքի խափանումներից, 36%-ը՝ սերվերին միանալու հետ կապված խնդիրներից, ևս 14%-ը՝ հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդիրներից: