Այնթապում մեքենան կոտրելով գազախողովակի հենասյունը՝ հայտնվել է տնամերձ հողամասում
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 10։20-ի սահմանում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 13-րդ փողոցում Mercedes-ը բախվել է գազախողովակի հենասյանը, կոտրել այն եւ հայտնվել բնակչի տնամերձ հողամասում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Այթափ գյուղի բնակիչ 27-ամյա Մասիս Խասապետյանը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։